Հանրային գիտակցության մանիպուլյացիաների դեմ պայքարելու լավագույն ձեւը իսկապես ազատ եւ անաչառ լրատվամիջոցներ ունենալն է

13/07/2019 schedule21:00

Վերջին օրերի ամենատարածված թեմաներից մեկն «ազատ մամուլի» նկատմամբ իշխանությունների կողմից իբր իրականացվող հալածանքներն են, որոնց նպատակը, պարզվում է, «ազատ խոսքը լռեցնելն է»։ Խոսքի ազատությունն, իհարկե, բացարձակ արժեք է, եւ իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է տրվեն գայթակղությանն ու փորձեն տարբեր լծակներով վերահսկելի դարձնել կամ ճնշել ազատ խոսքը։ Բայց գոյություն ունի նաեւ մեդալի երկրորդ երեսը՝ ի դեմս «հալածյալների» իսկապե՞ս գործ ունենք «ազատ մամուլի» հետ։

Մի քանի օրինակներով բացատրենք, թե ինչպես է աշխատում հակաիշխանական քարոզչությունը։ Ասենք՝ վարչապետ Փաշինյանն ինչ-որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ զբոսնում է քաղաքում։ Սրճարանում նստած մի քանի երիտասարդներ, նրան տեսնելով, տեղներից վեր են կենում ու սկսում ինչ-որ բաներ գոռգոռալ (դրա համար նախօրոք վճարված լինելով, թե «ինքնաբուխ»՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, թեեւ հազիվ թե, ասենք, Քոչարյանին հերոս համարողները զուտ պատահաբար հայտնվեին այդտեղ, հենց տեղում որոշեին անպայման գոռգոռալով արտահայտել իրենց կարծիքը, ու զուտ պատահաբար բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նախապես դիրքավորված լինեին այնտեղ՝ այդ ամենը նկարահանելու համար)։ Ինչեւէ։ Հիմա մի քանի հոգի իրենց կարծիքն են հայտնում, նորմալ է, արտառոց ոչինչ չկա  (հո «պրիվետ Ռոբ» չե՞ն ասում, որ տեղում անզգույշ քաշքշվեն)։ Բայց տասնյակ քարոզչամիջոցներ իսկույն լրատվական դաշտը հեղեղում են համապատասխան «վերլուծություններով»՝ իբր տեսեք, Փաշինյանն այլեւս չի կարող ազատ շրջել Երեւանի փողոցներով, հանրային աջակցությունը սպառված է, եւ այլն։ Ահա այդպես մի քանի հոգանոց խմբի սարքած ղալմաղալը դառնում է համաժողովրդական քննարկման առարկա։

Կամ, ասենք, Սեւանա լիճը կանաչել է։ Այո, խնդիրը կա, դրանով պետք է զբաղվել (ու վստահաբար՝ զբաղվում են), բայց քարոզչությունն այլ ուղղությամբ է աշխատում։ Պարզվում է՝ լիճը կանաչել է իշխանությունների վատ աշխատանքի պատճառով, մեղավորը թավշյա հեղափոխությունն է, «լիճը կործանվում է, իսկ սրանք անիմաստ գործուղումների են մեկնում», «կառավարման ճգնաժամն ակնհայտ է» եւ այլն։ Անգամ սրտաճմլիկ տեղեկություններ են հաղորդվում, թե բազմաթիվ կովեր Սեւանի ջրից թունավորվել ու սատկել են, քիչ է մնում այդ կովերը ներկայացնեն որպես թավշյա հեղափոխության զոհեր... Հետագայում, իհարկե, պարզվում է, որ Սեւանի ջուրը դրա հետ կապ չունի, բայց արդեն ուշ է՝ քարոզչական գործն արված է։ Երկրում ողբերգական ավտովթարներ են տեղի ունենում, ու դարձյալ մեղավորն իշխանություններն են։ Ոչինչ, որ ավտոմեքենաների տեխզննումը վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք է ձեւական բնույթ ստացել, ոչինչ, որ վարորդական իրավունքները Սերժ Սարգսյանի օրոք էին վաճառվում 150 հազար դրամով, իսկ հիմա դա վերացել է, ու այնպես էլ չէ, որ նրա օրոք ճանապարհները լուսավորված էին, իսկ նորերը եկել ու անջատել են լույսերը... Քարոզչամիջոցների համար այս ամենը նշանակություն չունի։ Կարեւորը՝ սոցցանցերում ինչ-որ մեկի հիստերիկ գրառումը հայտնաբերեն (ասենք՝ «օրը ութ հատ ավայրա յա ըլնում՝ վարչապետը դրսերում ֆռֆռում ա»), ու գիշեր-ցերեկ տիրաժավորեն դա։ Որովհետեւ պատվերն այդպիսին է։ Սրանք անգամ կարկուտի համար են իշխանություններին մեղադրում՝ համարյա կես ժամ անցել է, բայց վնասը դեռ չեն փոխհատուցել («էս ի՞նչ վիճակ ա, բա Սերժի վախտ սենց է՞ր»)։

Այս ամենն ասում ենք՝ ընդամենը ցույց տալու համար, որ որպես «ազատ մամուլ» ներկայացող բազմաթիվ լրատվամիջոցներ իրականում ոչ ազատ են, ոչ էլ մամուլ։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե այդ անհասկանալի կառույցները Հայաստանում գործելու իրավունք չունեն, եւ դրանց նկատմամբ պիտի ճնշումներ իրականացվեն։ Դա ամենասխալ քայլը կլիներ, եւ իմիջիայլոց՝ այդ քարոզչամիջոցները հենց դրան էլ սպասում են, որ կարողանան ներկայանալ հալածյալի լուսապսակով։

Հանրային գիտակցության այս մանիպուլյացիաների դեմ պայքարելու լավագույն ձեւը երեւի իսկապես ազատ եւ անաչառ լրատվամիջոցներ ունենալն է, եւ իշխանությունները պիտի դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծեն։ Հատուկ ընդգծում ենք՝ միայն պայմաններ, եւ ոչ թե լրատվամիջոցներ։ Վերջին հաշվով՝ կեղծված ապրանքների դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հասարակությանն իսկական ապրանքով ապահովելն է։

Տպել
3997 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին