Երևան
16 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 13-ի համարում
Երեկ մեկ օրով Հայաստան էր ժամանել ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը: Դրա կազմում էր նաեւ Միջպետական ավի-ացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան, որի ենթակայությամբ է գործում Սոչիում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննող հանձնա-ժողովը: Ենթադրվում էր, որ հյուրերը Հայաստան են բերել վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն նրանց մասնակցությամբ «Մետրոպոլ» հյուրանոցում հրավիրված ասուլիսում պարզվեց, որ վերջնական եզրակացության հետ ծանոթանալու համար անհրաժեշտ է սպասել եւս մի քսան օր:
Սա այն դեպքում, երբ անհրաժեշտ բոլոր տվյալները ձեռք են բերվել, ավարտվել են նաեւ թռիչքի վերարտադրման աշխատանքները: Ասուլիսին հայկական կողմից մասնակցում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ: Ինչեւէ, ռուսական պատվիրակության կարճատեւ այցելության ընթացքում քննարկվել են մի քանի հրատապ հարցեր, որոնք ներկայացնենք հերթականությամբ:
Վերին Լարսի խնդիրը
Սերժ Սարգսյանն ասուլիսի անմիջապես սկզբում նկատեց, որ ՌԴ պատվիրակների հետ իրենց քննարկած հիմնական խնդիրներից մեկը վրաց-ռուսական Վերին Լարսի սահմանակետը փակելու հարցն է: Հիշեցնենք, որ այդ սահմանակետն արդեն մի քանի օր փակ է, արդյունքում Հայաստանից ՌԴ ապրանք արտահանողները փաստի առաջ են հայտնվել: Այն ավտոմեքենաները, որոնք մինչ այդ ճանապարհ են ընկած եղել, մինչ օրս սպասում են իրադարձություների հետագա զարգացմանը: Երեկ պարզ դարձավ, որ առնվազն մինչեւ սեպտեմբեր Վերին Լարսի սահմանակետը չի բացվի: Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի, Վերին Լարսը փակվել է այդ հատվածում ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու նպատակով, որոնք պետք է ավարտվեն մինչեւ սեպտեմբեր:
Այսինքն, կարելի է ասել, որ ռուսական կողմը եկել էր մերոնց ասելու, որ իրենց վրա հույս չդնեն, Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակը բեռնատարներով ապրանքներ տեղափոխելու համար անհրաժեշտ է այլ ուղիներ փնտրել: Ի դեպ, Լեւիտինը խոստովանեց, որ սահմանակետի փակման մասին հայկական կողմին իրենք տեղյակ չեն պահել: Ավելին, ըստ Լեւիտինի, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի ապագայում նման դեպքերում նախապես իրենց տեղյակ պահեն: Մի խոսքով, հայկական կողմի «ցանկությունը» կարելի է այսպես ձեւակերպել. «Ձաձա ջան, կլինի՞, որ հաջորդ անգամ մեզ եւս մարդու տեղ դնեք եւ երբ պատրաստվում եք մեր գլխին փորձանք բերել, նախապես այդ մասին մեզ ասեք»:
Վերին Լարսի սահմանակետի անակնկալ փակման արդյունքում Ռուսաստան ապրանք արտահանող հայկական ընկերությունները հսկայական վնասներ են կրել: «Ո՞վ պետք է փոխհատուցի այդ վնասները» հարցի մասին, ըստ Լեւիտինի, ինքը տեղյակ կպահի ՌԴ կառավարությանը իր հայրենիք վերադառնալուց հետո: Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ նման փոխհատուցում կլինի, քանի որ ռուսական կողմը սովոր է վերցնել, իսկ տալը նրան հատուկ չէ:
«Արմավիայի» «A-320»-ի վթարի պատճառների մասին
Լեւիտինի խոսքերով` Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայկական կողմին մանրամասն ներկայացրել է հայկական ինքնաթիռի վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների մասին: Իսկ ինչ վերաբերում է վթարի պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացությանը, այն պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից: Գրեթե նույն բանն ասաց նաեւ Տատյան Անոդինան: Բայց ռուս տիկինը լեզվի մի այնպիսի սայթաքում թույլ տվեց, որը հավանաբար դեռ երկար իրեն զգացնել կտա: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացնելիս Անոդինան ասաց.
«Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ չի եղել եւ ոչ մի հարց կապված վերջնական եզրակացությունը համաձայնեցնելու վերաբերյալ կամ եզրակացության հետ կապված ուղղորդում,- ասաց Անոդինան եւ շարունակեց բացատրել:- Միջազգային կանոններով վթարի պատճառները հետաքննող հանձնաժողովն աշխատում է ինքնուրույն, եզրահանգումները պետք է լինեն օբյեկտիվ, վարչական կառույցների կողմից հանձնաժողովի վրա որեւէ ճնշում չի կարող կիրառվել»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ ամենն ասաց ինքնակամ, չէր եղել այդ մասին որեւէ հարց կամ նույնիսկ ակնարկ: Այսինքն, այս դեպքում տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը.
«Գող, սիրտը՝ դող»: Ինչեւէ, ըստ Անոդինայի, վթարի պատճառները միանշանակ ասելու համար անհրաժեշտ բոլոր տվյալները ձեռք են բերված, մինչեւ ընթացիկ ամսվա վերջը կհրապարակվի վերջնական եզրակացությունը, որում կլինեն վթարի կոնկրետ պատճառները: Այս պահին ՄԱԿ-ի նախագահ տիկինը որեւէ այլ մանրամասնություն չցանկացավ հրապարակել:
«Մարսը» եւ «ԱրմենՏելը»՝ ռուսական «Սիստեմային»
ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը որպես բարի լուր տեղեկացրեց, որ ռուսական ընկերություններից մեկը դիմել է ՌԴ կառավարությանը` ցանկանալով վերջինիս պատկանող հայկական «Մարս» գործարանը գնել կամ երկարաժամկետ կառավարման վերցնել` այն վերագործարկելու նպատակով: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Լեւիտինը: Մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ այդ ընկերությունը ռուսական հայտնի «Սիստեման» է, Լեւիտինը պատասխանեց դրականորեն: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, «Սիստեման» ցանկանում է գնել նաեւ «ԱրմենՏելը»: Արդյո՞ք այս երկու գործընթացներն իրար հետ փոխկապակցված չեն: Այս հարցին ոչ պաշտոնական աղբյուրները դրական պատասխան են տալիս:
Մասնավորապես, ըստ այդ լուրերի, «Սիստեման» հանձն է առել վերագործարկել «Մարսը»` պայմանով, որ ՀՀ կառավարությունը օգնի իրեն հունական OTE-ին համոզել, որպեսզի «ԱրմենՏելը» վաճառեն հենց ռուսական այս ընկերությանը: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնետոմսերը վաճառվում են միջազգային մրցույթով, որի երկրորդ փուլին մասնակցում են եւս երեք ընկերություններ: Ինչեւէ, ՌԴ կառավարությունը դեռեւս չի որոշել՝ «Մարսը» վաճառե՞լ «Սիստեմային», թե՞ տրամադրել երկարատեւ կառավարման:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ «Սիստեման» գնի «ԱրմենՏելը», Սերժ Սարգսյանը մի տեսակ տարակուսանքով պատասխանեց: Նա ասաց, որ «ԱրմենՏելը» ՀՀ կառավարությանը չէ, որ վերջինս էլ այն տնօրինի:
Հայկական ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE ընկերությանը, եւ նա պետք է որոշի՝ ում վաճառել: Սակայն բանն այն է, որ մեր հայրենի կառավարությունը որոշող չլինելով հանդերձ` մրցույթի արդյունքների վրա ազդելու համար որոշակի լծակներ, այնուամենայնիվ, ունի: Ուստի, Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե «ԱրմենՏելի» համար հայտարարված մրցույթում հայկական կողմը լոբբինգով է զբաղված հօգուտ ռուսական «Սիստեմայի»: Բնականաբար, ՊՆախարարը բացասական պատասխանեց. «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ կառավարությունը չի կարող նման լոբբինգ անել»,- ասաց նա:
Իսկ ասուլիսից հետո կապի ոլորտում ընթացող գործընթացներին քաջատեղյակ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նկատեց, որ լոբբինգի վերաբերյալ մեր հարցը տեղին չէր: Նրա մոտեցման մեխն այն է, որ «Սիստեմայի» հետ հնարավոր գործարքը, իբր, բխում է Հայաստանի շահերից: Այսինքն, ոչ թե նման լոբբինգ գոյություն չունի, այլ սխալ է այդ ամենը հրապարակայնացնել:
Իրան-Հայաստան գազամուղ
Ասուլիսում բարձրացվեց նաեւ Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատվածը ռուսական կողմին վաճառելու հնարավորության հարցը: Սակայն Իգոր Լեւիտինը հարցը կարծես չլսելու տվեց եւ անցավ հաջորդին: Իհարկե, նրան դրանում օգնեց Սերժ Սարգսյանը, որը փորձեց հարցին առաջինը պատասխանել` ասելով, որ նման պայմանավորվածություն չկա, քանի որ նման խողովակաշար չկա, իսկ երբ կլինի, այդ ժամանակ նոր կխոսեն: Իսկ այն փաստը, որ ռուսական «Գազպրոմի» ղեկավարները օրերս հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են «գոյություն» չունեցող գազամուղը գնել, այդպես էլ մնաց չմեկնաբանված: «Գազպրոմի» հայտարարությունը կարող էր մեկնաբանել Լեւիտինը, որը Սերժ Սարգսյանի պատասխանից հետո անցավ այլ հարցերի պատասխանելուն:
Վահագն Հովակիմյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ