Մեր այսօրվա էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում լուծումներ կգտնվեն

Այսօրվա մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում, կարծում եմ՝ մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

Խոսելով վթարի պատճառների մասին՝ Գրիգորյանն ասաց, որ երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն, իրենք փոխմիացած են տարածաշրջանում այլ երկրների հետ եւ երբ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի ազդեցություն է ունենում կողքի երկրի համակարգի վրա․

«Կա նախնական վարկած, որ տեխնիկական տատանում է եղել հարեւան երկրում, որն ազդել է մեր երկրի համակարգի տեխնիկական վիճակի վրա: Բայց ես վերջնական պատասխան հիմա չեմ կարող տալ»:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները էլ ավելի լարվեն եւ կոնկրետ գործողություններ լինեն Իրանի դեմ, դա կարող է հանգեցնել մեր էներգետիկ համակարգի համար լուրջ խնդիրների, Մհեր Գրիգորյանն ասաց. «Տեխնիկական ռիսկեր միշտ կան, որոնք որեւէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Ամեն դեպքում կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: Ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունն էլ ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը բավական տեխնիկապես բավարար հագեցած է, որ որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»:

Տպել
4227 դիտում

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել