Օրենք թող մշակեն, նոր փող ուզեն. Ջուսը՝ ՊԵԿ-ին

Երգչուհի Ջուսը թերահավատորեն է մոտենում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ ՊԵԿ-ի գաղափարին: Իր կարծիքը նա արտահայտեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Վերջին շրջանում՝ այն բանից հետո, ինչ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը նշեց, որ հունիս ամսից երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսել, շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ խոսակցությունները կրկին թեժացան: Ջուսն ընդգծում է, որ այս գաղափարի հետ կապված օրենսդրական բաց կա:

«Չի աշխատի այդ օրենքը: Թող օրենք մշակեն, նոր փող ուզեն»,- ասաց նա:

Ջուսը նշում է, որ, եթե իրենք հարկեր վճարեն, ապա պետությունն էլ պետք է հոգա, որ հետագայում դա նպաստի իրենց բարձր թոշակ ստանալուն: Սակայն երգչուհին վստահ է, որ պետությունն այդպես չի վարվելու եւ անտեսելու է երգիչներին:

«Ու թող մեզ թոշակ տան, բայց չէ՛, բնականաբար չեն տա, որովհետեւ վերջում ոչ երգիչներին նայելու է պետությունը, ոչ էլ...»,- ասաց նա:

Դավիթ Անանայանը նշել էր, որ կոշտ միջոցներ կիրառելու շրջանակներում ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների: Ջուսը նշեց, որ ինքը ՊԵԿ չի հրավիրվել: Իսկ հարցին, թե ինչ կանի, եթե հրավիրվի, ասաց.

«Բան չեմ ասի, օրենք չկա, ուղարկելով չի»,- ասաց նա:

Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրելու մասին հայտարարել են մի քանի երգիչներ, դերասաններ: Նրանց թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Մգեր Արմենիան եւ Սպիտակցի Հայկոն, դերասան Ռաֆայել Երանոսյանը: Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ պատրաստվում է հայտարարագրել:

Տպել
4359 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի