Օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք քրեակատարողական համակարգում. նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին: Այս մասին հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից:

Նախարարը ողջունել է ՔԿԾ աշխատակազմին և վստահություն հայտնել, որ բոլորն են գիտակցում իրենց առջև դրված բարդ և պատասխանատու աշխատանքը: «Անելիքները շատ են, դրանք մեկ օրում, մեկ ամսում և նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք մեր աշխատանքով օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք: Այն պետք է լինի տեսանելի ու չափելի»,- ասել է արդարադատության նախարարը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանին քրեակատարողական ոլորտում ներդրած իր ավանդի ու Հայաստանին մատուցած ծառայության համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել հետագա գործունեությունում:

Ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին՝ նախարարը նշել է, որ վերջինս հարուստ փորձ ունի, աշխատել է իրավապահ համակարգում՝ Դատախազությունում և քննչական մարմիններում, պարկեշտ, իր գործին նվիրված, պրոֆեսիոնալ անձ է:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նախարար Բադասյանը նշել է, որ անընդհատ խոսվում է դատապարտյալների վերասոցիալականացման գաղափարներից, դատապարտյալների ուղղումից,  պատժիչ համակարգից դեպի վերականգնողական արդարադատություն անցնելուց, բայց իրականում չգիտենք՝ դա ինչպես է պետք անել: «Սա համակարգային խնդիր է, պայմանավորված չէ անձերով, պայմանավորված չէ ղեկավար անձնակազմով ու կատարողներով: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նման հարց մենք մեզ չենք տվել ու չենք ստացել դրա պատասխանը»,- նշել է նախարարը և այդ առումով կարևորել ոլորտային քաղաքականություն մշակող մարմնի՝ Արդարադատության նախարարության, և քրեակատարողական մարմինների միջև սերտ համագործակցությունը:

ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի քրեակատարողական համակարգի ղեկավարումն իրեն վստահելու համար, ՔԿԾ անձնակազմին՝  կատարած համատեղ աշխատանքի համար և բոլորին մաղթել է բարի ու անփորձանք ծառայություն:

Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին ՔԿԾ ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ստանձնած բացառիկ առաքելությանը: Նա վստահեցրել է, որ ուժերի ներածին չափով և գործող առողջ ներուժի ներգրավմամբ հետևողականորեն կշարունակի համակարգի բարեփոխումը:

Տպել
1151 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք