Թբիլիսյան խճուղու ողբերգական ավտովթարից տուժած երեխաները քույր ու եղբայր են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Այս գիշեր Էրզրում ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա եւ 7–ամյա երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը:

«Երեխաները քույր ու եղբայր են, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել գիշերը ժամը 1:00-ի սահմաններում: Տղան ունի գլխի եւ ճակատի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, աղջկա մոտ առկա է սուբտուրալ հեմատոմիա: Երկուսի վիճակն էլ կայուն է, գիտակից են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Դերձյանը: 

Հիշեցնենեք, որ հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող Էրզրում ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել էին Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Ավտովթարի հետեւանքով 2 հոգի մահացել է, վեցը՝ վիրավորվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Տպել
5914 դիտում

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել

Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ (լուսանկարներ)

Դեբեդավանի փոքրիկները նոր ու գունեղ մանկապարտեզ կունենան. նորոգմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը

Ս. Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. կրկնակի փորձաքննություն է նշանակվել

Դանակահարություն` Սևանում. կասկածյալը վրեժխնդիր է եղել եղբոր համար

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել