Մարզում դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել. Գեղարքունիքի փոխմարզպետ

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության բնագավառում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան: Սրան գումարվել է նաեւ Սեւանա լճի կանաչելը, որն անհամամեմատ մեծ վնասներ է հասցնում տուրիզմին ու ենթակառուցվածքների շահագործմանը: Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, կասեք Գեղարքունիքի մարզում ի՞նչ աշխատանքներ են տարվում:

- Մարզում այս պահին հաստատված է 103 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով, որն այս տարիների ընթացքում եզակի դեպք է: Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքային ճանապարհների բարեկարգմանը, ջրագծերի անցկացմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Վերջին 1 տարվա ընթացքում մարզում կատարվող աշխատանքների ընթացքից գոհ եմ: Մարզում շատ ուժեղ աշխատում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ու եթե դուք երեկոյան շրջեք, կտեսնեք, որ գիշերով անգամ մարզում շրջելը անվտանգ է:

-Ինչու, առաջ այդպես չէ՞ր, առաջ վտանգավոր է՞ր:

- Իհարկե այդպես չէր, առաջ ոստիկանության որոշ աշխատակիցները ոչ թե ծառայում էին ժողովրդին, այլ խանգարում էին ժողովրդին: Շատ են եղել դեպքերը, երբ ոստիկանը պաշտպանել է ոչ թե քաղաքացու շահը, այլ ինչ-որ չինովնիկի: Ամեն մեկը մեր մարզում իր գործով է զբաղված, մեր կողմից միջամտություն չկա, իսկ եթե այլ բան տեսնենք, անմիջապես դրա դեմը կառնենք: Քայլեր ենք տանում կրթական ոլորտում, ինչ վերաբերվում է բուժհիմնարկներին, չեմ բացառում, որ ամեն ինչ իդեալական է, մենք ամեն ահազանգի հետեւից գնում ենք, ու իմ նպատակն է օգնել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, հատկապես կաշառակերության դեպքերի բացահայտման մասով, որ իսպառ վերանա:

- Մեկ ու կես տարի է անցել հեղափոխությունից, բայց դեռեւս կան մարդիկ, ովքեր դեռեւս շարունակում են  հին ոճով աշխատել թեկուզ ձեր մարզում: Այս մասին վկայում են իրավապահ մարմինների՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին հաղորդագրությունները:

- Ձեր ասածի հետ լիովին համաձայն եմ: Մեր մարզում էլ կան մարդիկ, ովքեր չեն հասկացել, որ նոր իրավիճակ է: Մենք սկսեցինք քաղաքական հեղափոխությունից, հիմա անցել ենք տնտեսական հեղափոխությանը: Կան մարդիկ, ովքեր լիովին չեն հասկացել, սակայն դրա համար հերթով պատասխան են տալիս ԱԱԾ-ին: Այն մարդիկ, ովքեր փորձում են չաշխատելով կամ մեզ խանգարելով հասնել ինչ-որ բանի, հանգիստ կգնան իրենց տները, փոխարենը կգան մարդիկ, ովքեր կաշխատեն:

- Առաջիկայում օպտիմալացում է սպասվում մարզպետարաններում: Ի՞նչ պատկեր կլինի Ձեզ մոտ:

Ես շատ ուրախ եմ սպասվող օպտիմալացումից: Ոնց նայում ես՝ սա սրա բարեկամն է, նա նրա քեեռու տղեն կամ մորքուրի հարսը: Այդ օպտիմալացումը մեզ կօգնի ազատվել չաշխատող մարդկանցից, որպեսզի նաեւ մեր գործունեությունը չտուժի: Օպտիմալացման ժամանակ մենք չենք դիտարկելու, թե ով ում բարեկամն է, այլ թե ով ինչպես է աշխատում: Ամեն ինչ հիմա կարգավորվում է մրցույթով:

- Պարոն փոխմարզպետ, մարզում դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Սրան զուգահեռ ամռան սկզբին առաջացավ նաեւ Սեւանա լճի վիճակը, որը մեծ հարված հացրեց մարզի տուրիզմին:

- Ես համաձայն եմ, գյուղատնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ դեռ ունենք: Մեր կլիման շատ բաներ թույլ չի տալիս, այստեղ կարտոֆիլ ու հացահատկին է հիմնականը, ու հենց այդ հակակարկտային կայանքների բացակայության պատճառով ստեղծված վնասները տարեսկզբին բոլորս տեսանք: Նախկինում կար, բայց ամբողջը քանդեցին տարան: Մեր խնդիրը միայն հակակարկտային կայանների բացակայությունը չէ, մեր խնդիրը հազարավոր հեկտարներով չմշակվող անջրդի հողերն են նաեւ: Մարզում ոռոգելի հողերը կազմում են 11264 հա, որից 3121-ը՝ վարելահողերն են, 8143-ը՝ տնամերերը, մինչդեռ մենք ունենք 81500 հա վարելահող, այսինքն  սա նագմ կես թիվը չէ:

-Ստացվում է՝ նախկին իշխանությունների օրոք Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում ոչինչ չի՞ արվել:

- Ռոբերտ Քոչարյանը Գեղարքունիքի մարզը բնութագրել էր որպես Հայաստանի կույրաղիք: Գրեթե ոչինչ չի արվել այս մարզի համար: Էն հողակտորները, որ խոպան են մնացել, դա ցավալի վիճակագրություն է: Խնդիրներ կան նաեւ մթերման ու իրացման հետ կապված: Դա, ըստ ինձ, պետք է լուծվի արտահանման միջոցով միայն:

- Կա՞ որոշակի վիճակագրություն, թե որքան վնաս հացրեց Սեւանա լճի կանաչելը մարզի զբոսաշրջության ու տնտեսության վրա:

- Այս պահին դեռ նման վիճակագրություն չկա, ստեղծված են հանձնաժողովներ մարզպետարանում ու հենց համայնքապետարաններում: Իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Արդյունքների մասին եւրեի ավելի ուշ կհայտարարվի:

Տպել
1088 դիտում

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել