Սոցիոլոգիական սառը ցնցուղ՝ ընդդիմության համար․ հեղափոխական էյֆորիան անցնում է, ցուցանիշները մնում են բարձր

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում, որի արդյունքները բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս։ Ըստ այդ հարցումների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12 տոկոս, իսկ երրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5 տոկոսով։ Հանրապետականներն, ի դեպ, սա մեծ հաջողություն են համարում եւ հպարտանում են իրենց 5 տոկոսով, որովհետեւ փոքր-ինչ առաջ են անցել «Լուսավոր Հայաստանից», բայց համաձայնվեք՝ իրականում դա շատ խղճուկ ցուցանիշ է մի ուժի համար, որն ինքն իրեն համարում է հիմնական ընդդիմություն եւ մեկ տարվա ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել քարոզչության վրա՝ փորձելով հնարավոր բոլոր ձեւերով սեւացնել գործող իշխանություններին։

Բայց քաղաքական ուժերի վարկանիշներն ամենակարեւորը չեն։ Այո, վերջին 7 ամիսների ընթացքում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է 12 տոկոսով, բայց հեղինակավոր միջազգային կազմակերպության հարցումները շատ ավելի էական փաստ են արձանագրում. այն է՝ չնայած աննախադեպ ակտիվ ու ագրեսիվ հակաքարոզչությանը, հասարակության 69 տոկոսը շատ դրական կամ մասամբ դրական է գնահատում կառավարության փոփոխությունները, 62 տոկոսը գտնում է, որ երկրում պետք է արագ փոփոխություններ իրականացնել, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում։

Ի՞նչ են ցույց տալիս այս թվերը։ Նախ՝ արձանագրում են, որ հեղափոխական էյֆորիան անցյալում է։ Եվ սա, ի դեպ, էականորեն մեծացնում է հարցման արդյունքների արժեքը, որովհետեւ էմոցիոնալ բարձր ֆոնի պայմաններում արձանագրված թվերը մի՛ բան են, առանց էմոցիաների, սառը դատողությամբ արտահայտված կարծիքները՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, որ հեղափոխությունից գրեթե մեկուկես տարի անց էլ 69 տոկոսը դրական է գնահատում կառավարության գործունեությունը, իսկ 60 տոկոսը համարում է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, վկայում է այն մասին, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածն ամենեւին էլ ինչ-որ անսպասելի, ինքնաբուխ բռնկում չէր, ու հեղափոխական ալիքի վրա իշխանության եկածներն էլ պատահական մարդիկ չէին, որոնց նկատմամբ հեղափոխական «մասսաները», որպես կանոն, շատ արագ լցվում են ատելությամբ կամ հիասթափվում ու մի կողմ քաշվում։ Այսինքն՝ այնպես չէ, որ հանրապետականները նորմալ ղեկավարում էին երկիրը, պարզապես Սերժ Սարգսյանը «պահի տակ սխալվեց», Նիկոլ Փաշինյանն էլ օգտվեց դրանից ու վերցրեց իշխանությունը։ Իրականում խնդիրները շատ ավելի լուրջ էին, ճգնաժամը վաղուց էր խորացել, եւ վաղ թե ուշ հանգուցալուծումը պիտի տեղի ունենար։

Ուշադրություն դարձրեք՝ փաստորեն չի աշխատել նաեւ նախկինների իրականացրած «սառնարանային» քարոզչությունը (որի համաձայն՝ հասարակության համար ամենակարեւորը սեփական սառնարանի պարունակությունն է)։ Նույն հարցումների համաձայն՝ հասարակությունն առանձնապես գոհ չէ սոցիալական վիճակից եւ գտնում է, որ երկրում շարունակում են առաջնային մնալ գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակի հետ կապված խնդիրները, այսինքն՝ մարդիկ դեռեւս իրենց մաշկի վրա չեն զգացել հեղափոխության արդյունքները, բայց միեւնույն է՝ մեծամասնությունը համարում է, որ երկիրը ճիշտ ուղով է զարգանում։ Այլ կերպ ասած՝ հեղափոխական էյֆորիան թոթափած մարդիկ հասկանում եւ ընդունում են, որ ամեն ինչ միանգամից չի լինի, ժամանակ է պետք։

Մի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հետազոտությունը սառը ցնցուղ էր նախկին իշխանությունների ու իրենք իրենց հիմնական ընդդիմություն համարողների համար։ Բայց ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները նույնպես պիտի լուրջ հետեւություններ անեն ու ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն հետազոտության արդյունքները։ Իշխող քաղաքական ուժի՝ դեռեւս պահպանվող շատ բարձր վարկանիշն ու ընդդիմության խղճուկ թվերը  չպետք է հանգստացնեն նրանց, որովհետեւ սառը դատողությամբ առաջնորդվող հասարակության պահանջներն ու ակնկալիքներն էլ որակապես այլ աստիճանի վրա են, ու դրանց բավարարումը շատ ավելի ծանր ու հետեւողական աշխատանք է պահանջում։

Տպել
14699 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է