Ստամբուլի կոնվենցիան պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, թե կանայք զիջում են տղամարդկանց

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան կամ Ստամբուլյան կոնվենցիան․ այն ստորագրվել է 2011 թվականին՝ Ստամբուլում։ 

Այս կոնվենցիան, ըստ էության, պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, թե կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում։ Կոնվենցիան խնդրի կարգավորման համար համալիր գործողությունների շարք է առաջարկում՝ կարգավորել օրենսդրությունը, ստեղծել ապաստարաններ, օգնության հեռախոսահամարներ եւ այլն։

Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են՝ 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, իսկ ՌԴ-ն եւ Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիան էլ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Այս փաստաթուղթը վավերացրած կառավարությունները պետք է ձեռնարկեն համապարփակ միջոցներ՝ կանխելու կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության բոլոր ձեւերը։ Սա նշանակում է՝ կանխարգելել բռնության առաջացումը, զոհերին տրամադրել օգնություն  ու ապահովել, որ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ։ Այն պահանջում է կանանց եւ ընտանեկան բռնության տարբեր տեսակի գործողությունների քրեականացում, օրինակ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն, հոգեբանական բռնություն։

Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական՝ պնդելով, որ դրանում կան վիճահարույց սահմանումներ, օրինակ՝ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում, գենդերային ինքնություն...

Ի դեպ՝ խեղաթյուրող ընկալումներին վերջ դնելու համար Եվրոպայի խորհուրդը 2018 թ. հստակեցրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլի կոնվենցիան։ Տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ կոնվենցիան ուղղված է ընդամենը կանանց ու աղջիկներին բռնությունից պաշտպանելուն ու ոչ այլ ինչ։ Այս հայտարարության մեջ ասված էր, որ փաստաթուղթն ընդհանրապես չի վերաբերում կանանց ու տղամարդկանց միջեւ սեռական տարբերությունների վերացմանը եւ որ կոնվենցիան երբեք չի ենթադրում, որ կանայք ու տղամարդիկ կան կամ պետք է լինեն «նույնը»։

Բայց այս կոնվենցիան պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, որ կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում։

Հայաստանում էլ տարբեր շրջանակներ եւս պնդում են, թե կոնվենցիան հակասում է մեր Սահմանադրությանը, մասնավորապես այն առումով, որ փաստաթղթում արձանագրված է՝ պետք է արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։ Կոնվենցիայի այս դրույթը, ըստ որոշ մեկնաբանությունների, խնդրահարույց է, քանի որ սովորույթների եւ ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը եւ այլն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւս այն կարծիքին է, որ փորձում են կոնվենցիան ներկայացնել շատ հասարակ ու անվտանգ, բայց սատանան հենց այդ մանրուքներում է թաքնված. «Ինչ է ասում կոնվենցիան. կանխարգելենք բռնությունը կանանց եւ երեխաների հանդեպ։ Փայլուն է, կարծում եմ՝ ոչ մի ադեկվատ եւ նորմալ մարդ չի կարող ողջունել բռնությունը»,- մեր զրույցում ասաց Աբովյանը՝ նշելով, որ ինքը համոզված է՝ կոնվենցիան բուն նպատակին չի ծառայելու. «Դա կլինի ընդամենը մի «տրոյական ձի»՝ խաբեության միջոց, որը կգցվի հայկական իրականություն։ Պարզ է, որ դրանից հետո այս հուզական թեման փորձելու են օգտագործել՝ «առաջադեմ» նորմաները Հայաստան ներմուծելու համար։ Ընդհանուր փաստաթղթի բովանդակությունն ու դրա որոշակի դրույթներ չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիների շահերին։ Շատ սիրուն փաթեթավորում է, բայց ի՞նչ է ասում, թվարկում է բռնության տեսակները. ֆիզիկական, սեռական, հոգեբանական եւ տնտեսական։ Հոգեբանական բռնության չափանիշը ո՞րն է, ի՞նչ ենք  հասկանում, ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը։ Այն, ինչ մենք համարում ենք բռնություն ՀՀ-ում, կարող է բնավ բռնություն չի համարվում եվրոպական պետություններում, եւ հակառակը։ Ենթադրենք՝ երեխա է, ասում ես՝ դու պետք է անես քո դասերը, դա բռնությո՞ւն է»։

Արման Աբովյանն ասաց, որ ինքը եւ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորները երբեւէ չեն թաքցրել եւ չեն թաքցնելու, որ պայքարելու են, որ հայկական ավանդույթները, հայկական եկեղեցին, հայկական ոգին, հայկական ամեն ինչը ունենա վճռական դեր թե՛ երեխաների դաստիարակության, թե՛ հասարակության ձեւավորման մեջ։

Պատգամավորը կարծում է, որ կա ակնհայտ վտանգ, որ կոնվենցիայի որոշակի դրույթները կվտանգեն ազգային ինչ-որ շահեր, եւ դրանք ոչնչացնում են այն ամենը, ինչ մեզ դարձնում է հայ։ Հարցին՝ կոնկրետ ո՞ր դրույթն է խնդրահարույց, որտեղ է թաքնված սատանան, ինչպես ինքն է նշում,  Աբովյանը պատասխանեց՝ գենդեր բառը.

«Երբ նպատակային խեղաթյուրվում է կին եւ տղամարդ հասկացությունը։ Բոլոր մարդիկ, իհարկե, ունեն հավասար իրավունքներ, սակայն հայկական իսկական, լավ իմաստով՝ ավանդական ընտանիքում տղամարդու եւ կնոջ դերակատարումը տարբեր է։ Կինը չի կարող դառնալ տղամարդ, տղամարդը չի կարող դառնալ կին»։

Մեր դիտարկմանը, որ կոնվենցիան խոսում է հանրության մեջ կնոջ եւ տղամարդու դերերի մասին, այլ ոչ թե այդ սեռերի նույնացման կամ վերացման, Արման Աբովյանն արձագանքեց, որ կոնվենցիան տալիս է տարընթերցումների առիթ։ Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր փաստաթուղթ, որը Հայաստանը ստորագրում եւ վավերացնում է, պետք է հստակ հասկանալի լինի, իսկ Ստամբուլյան կոնվենցիան ունի որոշակի քողարկված կետեր, եւ փաստաթուղթը չի արտացոլում մեր ազգային շահերն ու հեռանկարը։   

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ կոնվենցիայում խոսվում է սեռերի «նույնացման» մասին։ Բացի այդ, նա նկատեց, որ կոնվենցիան 2017 թ. դեկտեմբերի 28-ին Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարությունում զեկուցվեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում, ապա 2018-ին շատ արագ կերպով ստորագրվեց, եւ դրանից հետո նախկին իշխանությունը, բնականաբար, վավերացնելու էր փաստաթուղթը։ Արփի Դավոյանի կարծիքով՝ կոնվենցիայի ընդդիմախոսների խնդիրն այն է, որ քաղաքական մեծամասնությունը փոխվել է, եւ ՀՀԿ-ի ժամանակ ստորագրված այս փաստաթղթի հետ հետագա աշխատանքը տանելու են ներկա իշխանությունները։ «Բայց հիմա առկա սուր քննադատություններն ու մեկնաբանություններն առնվազն անհասկանալի են։ Կոնվենցիայում բացառապես կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության մասին է խոսվում, նաեւ դրանց կանխարգելման։ Ուղղակի մենք պետք է հասկանանք՝ վավերացնելու դեպքում մեր օրենքները ինչպես են աշխատելու այս փաստաթղթի հետ»։

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե այս կոնվենացիայում խոսվում է երրորդ սեռի մասին, եւ որ խնդիր կա գենդեր բառի մեջ, Դավոյանը նկատեց, որ խնդիրը ոչ թե կոնվենցիայում առկա գենդեր բառի մեջ է, այլ գենդեր բառի ու գենդերային հավասարություն հասկացության սխալ ընկալման։ Ըստ նրա՝ հարցն այն է, որ գենդերային հավասարությունն ամենեւին կին եւ տղամարդ սեռերի նույնականացումը չէ, այլ հանրության մեջ այդ սեռերի դերերի եւ իրավունքների հավասարության մասին է խոսքը, իսկ դա ամենեւին չի ենթադրում, որ մենք մեր ազգային արժեքները կորցնում ենք։

Անդրադառնալով քննադատություններին, որ կոնվենցիան հակասահմանադրական է, որ վնասում է մեր ազգային արժեքներին, նա նկատեց, որ նման պնդումներ են անում այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ լռել են մեր երկրում հակասահմանադրական բոլոր քայլերի ու որոշումների ժամանակ։

Այնուամենայնիվ, թեպետ կոնվենցիան հիմա լայն քննարկումների առիթ է, այն ներառված չէ ոչ կառավարության, ոչ էլ ԱԺ օրակարգում։ Եվ Արփի Դավոյանի համար զարմանալի է, թե ինչու են նման հարցերը շատ պատահաբար նետվում օրակարգ, երբ դրանց մասին ներկա պահին  խոսք չկա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ կոնվենցիան հենց այնպես չի վավերացվելու, քննարկումներ են լինելու տարբեր շրջանակների հետ, խոսվելու է բոլոր խնդիրների մասին եւ հանգուցալուծումը լինելու է շահագրգիռ կողմերին լսելուց հետո:

Տպել
11074 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը