2 ոստիկան աշխատանքից դուրս էին եկել եւ Հանրապետության հրապարակում բամբակ էին վաճառում. Մնացականյան

Երեւանի տարբեր հատվածներում փողոցային առեւտուրը դեռեւս շարունակվում է: Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ շրջայցի ժամանակ Մաշտոցի պողոտայում դարձյալ ականատես էր եղել փողոցային առեւտրի եւ հորդորել էր, որ հեռանան այնտեղից: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ իրավասու պաշտոնյայի հորդորից հետո հեռանում են, բայց քիչ ժամանակ անց կրկին վերադառնում եւ շարունակում են փողոցային առեւտուր իրականացնել:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ:

- Պարոն Մնացականյան, ո՞րն է պատճառը, որ փողոցային առեւտրով զբաղվողները չեն ենթարկվում ձեր հորդորներին եւ շարունակում են իրենց գործունեությամբ զբաղվել:

- Ցածր իրավագիտակցությունը, կուլտուրայի բացակայությունը եւ հարգանքը Երեւան քաղաքացի ու երեւանցիների նկատմամբ, պատճառը դա է: Ես իրականում մի խելքը գլխին վաճառող չտեսա: Երեկ Երեւանի 2800-ամյակի առթիվ Վարդանյանների կողմից կառուցված այգում բամբակ սարքող 2 եղբայրներից մեկն ասում է՝ ես նոր եմ ազատվել բանտից․ պիտի մի բանով զբաղվեմ, մի եղբայրն էլ շուն է պահում կողքին: Մեկը բամբակ է սարքում, մյուսը շանն է սիրում, այդպիսի ցածր իրավագիտակցություն է, չգիտեմ՝ այդ մարդկանց մոտ ինչ վիճակ է: Ամենահեշտ փող աշխատելու ձեւն է: Մենք պարբերաբար ստուգայցեր անելու ենք: Նրանք պարզապես օգտվում են օրենքի բացից: Հիմա նախագիծը պատրաստ է, ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք, երբ Ազգային ժողովի նիստերը սկսեն, արդեն առգրավում կիրականացնենք: Մինչեւ առգրավում չլինի՝ փողոցային առեւտրի դեմ պայքարը շատ էֆեկտիվ չի լինի: Մենք հիմա բանակցելով պայքարում ենք:

- Ինչո՞ւ չեն ցանկանում գնալ եւ շուկաներում իրականացնել առեւտուրը:

- Հեշտն են ուզում, չեն ուզում շատ փող ծախսել: Իրենք հիմա օրական մաքուր մոտ 50 հազար դրամից ավելի եկամուտ ունեն՝ մինչեւ 100 հազար: Բայց, որ ասես հազար կամ 5 հազար դրամ տուր՝ շուկայում աշխատիր, կարող է չտան:

- Շուկայում առեւտուրն այդքան ակտի՞վ է, ինչպես փողոցում:

- Իհարկե, գյուղմթերքի առաջին շուկան՝ Սիլաչիում, ընտիր աշխատում է: Տեղ չկա հիմա: Տարբեր շրջաններից որոշներն օգտվում են: Ամեն մեկը մի բարեկամ ունի Մաշտոցի պողոտայի վրա, ասում է՝ արի իմ շենքի դիմաց առեւտուր արա, ինձ 2 հազար դրամ կտաս, ես հարեւանների բերանը կփակեմ: Տնավարի են լուծում այդ հարցը:

- Ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը ամենօրյա հսկողություն չի իրականացնում, քանի որ հորդորում եք փողոցային առեւտուր չիրականացնել, բայց դրանից քիչ հետո նույն գործընթացը շարունակում են:

- Դա գալիս է աշխատակիցների սակավությունից: Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի տեսուչներն ընդամենը 8 հոգի են: Մենք պետք է փակենք Փակ շուկայի շրջակայքը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, Քաջազնունին՝ նախկին Կուզնեցովը, Ռոսիա կինոթատրոնի մոտ, Կինո Երեւանի մոտ ունենք խնդրահարույց տեղ, Շրջանայինի մոտ: Սա միայն գյուղմթերքի մասին է խոսքը: Դե հիմա դուք պատկերացրեք 8 աշխատող...: Գիշերը սկսում են Հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Օպերայում առեւտուր իրականացնել: Որոշ դեպքերում ոստիկանությունն աջակցում է մեզ: Մի 10 օր պետք է այսպես պահենք: Ստիպված որոշ բաներ պետք է առգրավենք: Օրինակ՝ բամբակ վաճառելու համար համապատասխան թույլտվություն պիտի ունենան: Դժվար է, բայց 1 օրվա լուծելու հարց չէ, պիտի պայքարենք: Ես անգամ պատրաստ եմ իրենց ինչ-որ տեղ տալ, օրինակ՝ խաղալիքների վաճառքի համար, բայց որ չլինի փողոցում, այգում, մայթերին կամ գոնե այնպիսի մեծ մայթերին լինի, որ չխանգարի, բայց ոչ թե բամբակը հանեն ու սկսեն փողոցում բամբակ պատրաստել: Դա հակասանիտարական է:

- Այս պահին օրենքով որեւէ իրավասություն չունե՞ք նրանց գործունեությունը կասեցնելու համար:

- Որոշ փրկություններ ունենք: ԱԻՆ-ն ու ՍԱՊԾ-ն որոշակի թույլտվություններ պետք է տան նրանց, որը չեն տվել ու այդ հիմքերով կարողանում ենք գործողություն իրականացնել:

- Տուգանելու հնարավորություն չունե՞ք նման դեպքերում:

- Որոշ դեպքերում ունենք: Բայց դե մարդիկ ասում են՝ սնանկ ենք, ուզում եք 100 անգամ տուգանեք: Իրականում գիտե՞ք վատը որն է. օրինակ՝ Հրապարակում մի հոգի էր բամբակ վաճառում, մեկ էլ տեսնում ես իր բարեկամներն են սկսում, հետո ընկերները: Լկտիանում են, չափը չկա: Մենք դեպքեր ունենք, որ Հրապարակում 2 նախկին ոստիկան են բամբակ վաճառում: Ոստիկանությունից դուրս են եկել, այն ժամանակ ամիսը ստանում էին 180 հազար դրամ, հիմա օրը 100 հազար դրամ են ստանում:

- Հյուսիսային պողոտայում էլ է չէ՞ նույն վիճակը՝ խաղալիքներ են վաճառում՝ ինքնարժեքից տասնյակ անգամներ թանկ:

- Հյուսիսային պողոտան համեմատաբար մի քիչ վերահսկողության տակ է: Մի 2 տեղ ենք թույլատրել բանավոր, որ գոնե ամբողջ մայթը չգրավեն:

70 դրամով Փեթակից գնում են 2 հազար դրամով վաճառում են երեկոյան, դե պատկերացրեք: Օրական 1 մարդը 150 հատ վաճառում է: Պատկերացնո՞ւմ եք ինչքան դժվար է մեզ այդ մարդուն տուն ուղարկել: Մենք պետք է հարկային մարմինների հետ էլ աշխատենք այս հարցով:

Բայց մի 2-3 ամիս պիտի դիմանանք, մինչեւ սեպտեմբերի վերջ, հուսով եմ, արդեն օրենքը կընդունենք: Փողոցային առեւտուրը վերացնելու ամենահեշտ տարբերակն առգրավումն է: Երեկ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում 30 արկղով 10 տեսակի միրգ էին վաճառում: Հիմա, եթե մենք դրանք առգրավեինք, նա էլ կյանքում չէր գա այդտեղ:

Դեռեւս չունենք առգրավելու իրավունք, որոշ դեպքերում կարող ենք առգրավել, եթե հակասանիտարական խնդիրներ կան:

- Մոտավորապես ինչքա՞ն ժամանակից հետո Կենտրոն վարչական շրջանը կազատվի փողոցային առեւտրից:

- Եթե օրենսդրությունը լինի՝ 1 օրում, եթե չլինի, անընդհատ պիտի պայքարենք: Երեկ նախազգուշացրինք, այսօրվանից արդեն որոշներին կտանենք բաժին:

Տպել
21865 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)