Մաշտոցի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել․ երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

11/07/2019 schedule09:25

Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։ Պարզվել էր, որ մայրաքաղաքում ապրող երիտասարդը ապրիլին 16-րդ թաղամասում «Մերսեդեսի» կողային հայելիներ էր հափշտակել, ինչպես և Աջափնյակի տարբեր թաղամասերում մի շարք գողություններ արել։ Նա տվեց խոստովանական բացատրություն և օրեր անց կրկին բերման ենթարկվեց։ Այս դեպքում՝ կողոպուտ կատարելու կասկածանքով։ Պարզվեց, որ հունիսի 24-ին նա Մարգարյան փողոցում մի կնոջ էր կողոպտել՝ պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելով։ Բերման ենթարկվածը կրկին խոստովանեց կատարածը։ Կողոպուտի փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից օրեր անց երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։ 

Հունիսի 22-ին դարձյալ Մարգարյան փողոցում կողոպուտ էր տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ունեին, որ այդ կողոպուտը ևս կատարել է արդեն կալանավորված երիտասարդը։ Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին 27-ամյա երիտասարդը ցուցմունք տվեց, որ հունիսի 22-ին Մարգարյան փողոցում մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տպել
624 դիտում

Վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ. վարչապետ

Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

«Ռեստարտի» գործով նիստը սկսվեց եւ հետաձգվեց

Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում. Մարուքյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանի հետ սահմանների ճշգրտման հարցում տարաձայնությունների մասին

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարաձգվեց, ծխելը սահմանափակող եւ մի շարք այլ օրինագծեր 1-ին ընթերցմամբ ընդունվեցին

Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռուսաստանին թույլ կտան մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Հարկատուները համաձայն չեն լինի, որ չաշխատող դատավորներին այդքան աշխատավարձ տան իրենց վճարած գումարներով. Պետրոսյան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ. Ա. Գրիգորյան

«Վհուկների մուրճը». Ա. Միրզոյանը «Բարգավաճ Հայաստանին» կոչ արեց չտրվել հին խաղերին, «Լուսավոր Հայաստանին»՝ գտնել իրենց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը