ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել քննարկում Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի փորձագետների հետ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացներում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները, կարևորել այդ գործընթացներում միջազգային համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացում և ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին ու իրավական արգելքներին` կողմերն այդ համատեքստում կարևորել են իրավական նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու գործիքակազմերի կատարելագործումը: Փորձագետները կարևորել են նաև ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնել ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ տեխնիկական աջակցության ծրագրեր նախաձեռնել քննիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործման ուղղությամբ:

Սասուն Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի մեծ մասը վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, այդ թվում` մեծ ծավալի քննություն է կատարվել նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով և, չնայած քննիչների ծանրաբեռնվածությանը, ծառայությանը հաջողվել է դրական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ:

Ըստ փորձագետների` համապատասխան գնահատողական աշխատանքների ավարտից և փորձագիտական աջակցության ուղղությունների հստակեցումից հետո կմշակվի իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ հուշագիր:

Տպել
654 դիտում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի առաջնորդները Իդլիբի հարցով հանդիպում կունենան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս

«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք կկազմակերպի փետրվարի 25-ին՝ «Դվին» հյուրանոցում. Էդուարդ Աղաջանյան

Միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

ՀՀ եւ Եգիպտոսի Արաբական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը

Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները. պարզվել է հողատարածքների ձեւական աճուրդի 7 դեպք

Արթուր Ալեքսանյանը չի մեկնաբանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի շուրջ բարձրացած աղմուկը

Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որն ուղենիշ էր. Արայիկ Հարությունյան

Փրկարարները մարել են Բարեկամավան գյուղի անտառում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնյաների նկատմամբ վարույթներ են հարուցվել

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում. պաշտոնական

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Դանիայի Թագավորության Գերագույն Դատարանի դատավոր Աննա Լուիզ Բորմանին

Երբ փոթորկվում էին Երևանի փողոցները, հրապարակը, նա միշտ օրվա իշխանության դեմ ծառացած մարդկանց մեջ էր

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 75,748 լաբորատոր հաստատված դեպք

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը