Կոտայքի մարզպետի դեմ դատական հայց են ներկայացրել. նա լրջությամբ չի վերաբերում խնդրին

Քաղաքացի Վեներա Գյուլինյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Գյուլինյանը մարզպետից պահանջում է հերքել զրպարտությունը:

 

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։

Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:

Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Պետրոսյանը:

«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին՝ թե իր կարծիքով Գյուլինյանն ի՞նչն է զրպարտություն համարել, Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած տեղեկություն չունեմ, թե տիկինն ինչ է ուզում հերքեմ կամ որտեղ է այդ զրպարտությունը, բացարձակ չեմ կարող պատկերացնել իր մտքի թռիչքը: Այս պահին ինձ շատ քիչ է հետաքրքրում տվյալ անձը, քանի որ զբաղված եմ մարզի զարգացման ծրագրերով, ինչպես նաեւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի համայնքներում բարեհաջող ներդրմամբ: 36 սուբվենցիոն ծրագիր ունենք այս պահին հաստատված: Օրերս աշխատանքային խումբ ենք կազմել, որպեսզի նաեւ հետամուտ լինենք դրանց պատշաճ կատարմանը համայնքներում եւ նաեւ մրցույթների արդյունքում բարեխիղճ իրականացմանը, որպեսզի շինարարությունը համայնքներում բարեխղճորեն իրականացնեն: Նաեւ պատրաստվում ենք «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ներդրումային համաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ Ծաղկաձորում, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղան քննարկումներ ունենք ներդրողների եւ տուրիստական ոլորտի օպերատորների, ձեռնարկությունների հետ: Հետեւում ենք ներդրումային այն ծրագրերին, որոնք այս ընթացքում հայտ են ներկայացրել մարզ գալու եւ մարզում որոշակի ծրագրեր իրականացնելու՝ Ձորաղբյուրում, Սեւաբերդում, Լենահիստում, Բջնի համայնքում: Այսօր այցելել էի նաեւ Մեղրաձոր գոլդ լեռնահարստացման կոմբինատ, մտել եմ նաեւ փակ ոսկու հանք: Շրջել եմ, աշխատողների հետ եմ շփվել՝ աշխատանքներին եմ ծանոթացել»,- մեր զրույցում ներկայացրեց մարզպետը՝ հավելելով, որ լիարժեքորեն իրականացնում են մարզի զարգացման իրենց տեսլականը

«Եւ մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե իրենց քաղաքական օպոնենտների տարբեր կալիբրի ներակայացուցիչներ ինչ գործունեություն են ծավալում: Եթե իրավական առումով կա որեւէ արարք՝ գնահատականի արժանի, ապա պետք է այդ գնահատականը հնչի: Մնացած առումներով որեւէ մեկնաբանություն չեմ անի»:

Հարցին՝ ինչ-որ վիրավորական արտահայտություն արե՞լ է Գյուլինյանի հասցեին, Պետրոսյանը պատասխանեց. «Ես առհասարակ վիրավորական հայտարարություններ չեմ անում: Քաղաքականության մեջ ես շատ զուսպ ու տոլերանտ եմ, բայց նաեւ թույլ չեմ տալիս երբեւէ մեր զսպվածությունը, պարկեշտությունը, բարեպաշտությունը շփոթել թուլության, թուլակամության հետ: Բայց նաեւ ուզում եմ մատնանշել, որ մեր թիմի համար եւ ինձ համար անձամբ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է եւ այդ քաղաքականությունը մենք իրականացնում ենք բացառապես բարոյական ոճի մեջ»,- եզրափակեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Տպել
6388 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին