Ազատել են Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ-ին. նրան կփոխարինի Մարիաննա Մխիթարյանը

Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին Իգիթխանյան ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Օրերս Ռուսական թատրոնում պետք տնօրենի մրցույթ անցկացվեր եւ քանի որ Յուրի Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց, իսկ նոր մրցույթը երեք ամիս հետո նշանակվեց:

Յուրի Իգիթխանյանը պարզաբանում է, թե ինչպես է նշանակվում թատրոնի տնօրենի պաշտոնակտարը. այս պաշտոնում նշանակվում են կես տարով, այդ լիազորությունները կարող են երեք ամսով երկարացվել, բայց միայն մեկ անգամ։ Այժմ հենց այդպիսի իրավիճակ է: Իգիթխանյանի կես տարին լրացել է, մինչեւ հաջորդ մրցույթը երեք ամիս կար, եւ նա կարող էր շարունակել մնալ տնօրենի պաշտոնակատար, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլ կերպ է որոշել։

«Խնդիրը հենց այդ երեք ամիսների մեջ է։ Այդ ընթացքում թատրոնը պետք է տնօրեն ունենա, թեկուզ տնօրենի պաշտոնակատար, իսկ Իգիթխանյանն արդեն գործից ազատվել է։ Ազատվել է միավորված խոշոր նախարարության այն բաժնի կամ վարչության կողմից, որը մշակույթի հարցերով է զբաղվում ու որը ղեկավարում է փոխնախարար Արա Խզմալյանը»,-նկատեց գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը: Նրա խոսքով` Իգիթխանյանի հետ էին կապված հյուրախաղերի, փառատոներին մասնակցելու պայմանավորվածությունները, նրա հետ է կապված թատրոնի ակտիվացած կյանքը:

«Այս կես տարվա ընթացքում, ինչ թատրոնի ղեկավարն եմ, երեք նախարար է փոխվել։ Առաջին երկուսի հետ խնդիրներ չենք ունեցել, բավական էր ընդունարան զանգահարել ու մեզ միանգամից հանդիպում էին նշանակում։ Իսկ Արա Խզմալյանի հետ մեզ չի հաջողվում հանդիպել, անընդհատ պատասխանում են, որ ժամանակ չկա ու չգիտեն` երբ ժամանակ կլինի», -ասաց Կարեն Ներսիսյանը:

Տպել
9584 դիտում

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու