Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի խաղը կայուն է, տրանսֆերային արժեքն էլ կես տարում բարձրացել է 100 հազար եվրոյով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը շարունակում է աչքի ընկնել «Արարատ-Արմենիայում»: Երեկ՝ հուլիսի 9-ին, թիմի իսկական հերոսն էր Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ առաջին՝ տնային, խաղում: Իհարկե, երեկ իրենց առավելագույնն արեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները, ինչի շնորհիվ կարողացան հաղթանակ տանել 2:1 հաշվով, սակայն վերջերս 23-ամյա Ավետիսյանի նկատմամբ ուշադրությունը սովորականից մի փոքր ավելի շատ է, քանի որ հավաքականի անդամ է:

Ֆուտբոլիստն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց Շվեդիայի չեմպիոնի դեմ խաղում: Նա դարձավ Չեմպիոնների լիգայում եւ ընդհանրապես եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին եւ 2-րդ գոլերի հեղինակը: Նախ 3-րդ րոպեին բացեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Ապա առաջին խաղակեսի վերջում՝ 1:1 հաշվի ժամանակ կարողացավ կրկին առաջ մղել իր թիմին: 2-րդ խաղակեսում դրվագներից մեկում էլ խանգարեց մրցակցին օգտվել գոլային լավ հնարավորությունից: Թեթեւակի գնդակին կպնելով շեղեց դրա ուղղություն ու հանեց անկյունային:

Ընդհանրապես այս երիտասարդ ֆուտբոլիստը տեւական ժամանակ է՝ կայուն խաղ է ցուցադրում: Անցած՝ 2018-19, մրցաշրջանում մեծ ներդրում ունեցավ «Արարատ-Արմենիայի»՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտի մրցաշրջանում չեմպիոն դառնալու հարցում: Խաղով առանձնանում էր, երբ դեռ «Փյունիկում» էր: Բացի այդ՝ նրա պարագայում եզակի դեպք արձանագրվեց հայկական ֆուտբոլում: Նա մրցաշրջանի ընթացքում՝ այս տարվա սկզբին «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվեց տրանսֆերի արդյունքում՝ 40 հազար դոլարով: Հայկական ֆուտբոլի համար եզակի ու անսովոր էր նաեւ այն, որ տրանսֆերի մասին «Փյունիկը» բացահայտ հայտարարեց:

Որակյալ ելույթների շնորհիվ կես մրցաշրջանի ընթացքում Պետրոսյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 100 հազար եվրոյով: 2018 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ այն կազմել է 300 հազար եվրո: 400 հազար է 2019-ի հունիսի 7-ի դրությամբ:

Վերջին շրջանում Ավետիսյանն իր ունակությունները ցույց տալու հնարավորություն է ստացել նաեւ ազգային հավաքականում: Դեռ երիտասարդ է՝ խոստումնալից ապագայով: Ժամանկ ունի, եւ եթե կարողանա չթուլացնել տեմպն ու ավելացնել, ապա թե կկարողանա ավելի մեծ օգուտ տալ հավաքականին, եւ թե ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելու հնարավորությունները կմեծանան:

Տպել
2121 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին