Մոտ 1 միլիոն դրամ կբռնագանձվի ԿԳՄՍ-ից. դատարանն անվավեր է ճանաչել նախարարի հրամանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մոտ 1 միլիոն ՀՀ դրամ կբռնագանձվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Մեր զրույցում ասաց Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը: Հիշեցնենք, որ դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝  Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատարանի հուլիս 4-ի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հօգուտ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի 800 հազար դրամ կբռնագանձվի որպես աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:

Կբռնագանձվի նաեւ Գայանե Կարապետյանին հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի գումարի 2 տոկոսը, 16 հազար դրամ որպես պետական տուրքի գումար եւ 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հոգուտ պետական բյուջեի՝ 4 հազար դրամ:

«Արդեն նախարարությանը տեղեկացրել եմ, որ ունեմ որոշումը: Մնում է՝ իրենք որոշեն, թե ինչպես պետք է վարվեն: Մի քանի օրից կրկին հանդիպում կունենամ համապատասխան մարդկանց հետ»,- մեր  զրույցում ասաց Գայանե Կարապետյանը: Թատրոնի տնօրենը նաեւ փոխանցեց, որ թատրոնն էլ նոր պահանջ է ներկայացնում դատարան՝ աշխատակիցների՝ 6 ամիս աշխատավարձ չստանալու համար:

Հիշեցնենք, Կարապետյանը դատարան էր դիմել ընդդեմ մշակույթի նախարարության՝ պահանջելով իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել ու հարկադիր պարապուրդի դիմաց գումար բռնագանձել: Նիստը նախագահում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը:

Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Նախկին նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել էր Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը, բայց Կարապետյանը չէր վերադարձրել կնիքը եւ չէր պատրաստվում ազատել տարածքը: Խորեոգրաֆիայի ատրոնի անձնակազմն արդեն 6 ամսից ավելի է՝ աշխատավարձ չի ստացել, վերջնահաշվարկ չի ստացել նաեւ ինքը:

Տպել
2547 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի