Ինձ քաջալերում եւ խրախուսում է ձեր ղեկավարությամբ նվաճված առաջընթացը. Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես եկան համատեղ հայտարարություններով:

Դոնալդ Տուսկն իր ելույթում ասաց.

«Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարեւորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել:

Ես եւ ՀՀ վարչապետը համակարծիք ենք եղել օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավուքնների հանդեպ հարգանքի հարցերում։

Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը։ Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական զարգացման համար:

Եվրամիությունը շարունակելու է այս բնագավառում փորձագիտական օժանդակությամբ օգտակար լինել Հայաստանին։

Մենք քննարկեցինք նաեւ մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հարցը։ Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը 2019 թվականի համար գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին։ Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային եւ բնապահպանական։

Այս համատեքստում կանխատեսում եմ Սեւանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ես առիթ կունենամ նաեւ այցելել Սեւանավանք, մի հուշարձան, որն ապացույց է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարմայա ազդեցության մասին:

Եվրամիությունը արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին եւ պատրաստ է սատարել ի նախապատրաստումը ժողովուրդների խաղաղության:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտեմ վերստին ձեզ շնորհակալություն հայտնելու եւ ձեր ընդունելության համար: Ինձ քաջալերում եւ խրախուսում է ձեր ղեկավարությամբ նվաճված առաջընթացը: Եւ ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ եւ ձեզ հետ՝ հօգուտ բոլոր հայերի»,- իր ելույթում ասաց Տուսկը։

Ելույթով հանդես էր եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
7888 դիտում

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Անկախ բերվող երկրից, հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը

Հարուցվել է քրգործ՝ Ավանում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ. հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, 1 գնդակ

Պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները», երբ հաղթողը ստանում է ամեն ինչ․ մեկնարկել են խորհրդարանական լսումները

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել. պաշտոնական

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

ԿԲ նախագահը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ աշնանային նստաշրջանին

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

«Արմավիր» ՔԿՀ-ում գիշերը 54-ամյա կալանավոր է մահացել. նախապատրաստվում են նյութեր

GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ. օր 2-րդ

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը