Եվրադատարանը Թուրքիային հարկադրել է փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշին

10/07/2019 schedule08:55

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային հարկադրել է խոշոր դրամական փոխհատուցում վճարել Սելահաթթին Դեմիրթաշին։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահը 05․07․2005թ․ մի հեռուստահաղորդման ժամանակ հեռախոսակապով միացել էր ուղիղ եթերին և խոսել քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ու քրդական հարցի մասին։ Այդ ելույթի համար Դեմիրթաշը մեղադրվել էր ահաբեկչական խմբավորման քարոզ անելու մեջ և Դիարբեքիրի դատարանի վճռով 2010թ․ դատապարտվել ազատազրկման, հայտնում է Ermenihaber-ը։

Պետք է նշել, որ Դիարբեքիրի դատարանի վճիռը պայմանականորեն չէր կիրառվել, ընդդիմադիր գործիչը միայն փորձաշրջան պիտի անցներ 5 տարի ժամկետով։ Դեմիրթաշը բողոքարկել էր այդ դատավճիռը և դիմել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ խոսքի և մտքի ազատության մասին հոդվածների խախտման հիմնավորմամբ։

Այժմ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրքական դատարանի վեոնշյալ որոշումը պարզապես խոսքի իրավունքի սահմանափակում է։ ՄԻԵԴ-ի որոշմամբ Թուրքիան  պետք է ԺԴԿ նախկին առաջնորդին 2․000 եվրո  վճարի՝ որպես բարոյական փոխհատուցում ու ևս 1․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ  Սելահաթթին Դեմիրթաշն այլ գործի շրջանակներում արդեն շուրջ 3 տարի գտնվում է Էդիրնեի փակ տիպի բանտում։ Նախորդ տարի Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի կայացրած մեկ այլ որոշմամբ Թուրքիային պահանջ էր ներկայացվել անմիջապես ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Սակայն Թուրքիան գերադասել էր անտեսել ՄԻԵԴ-ի պահանջը՝ այն առ ոչինչ համարելով։

Տպել
298 դիտում

13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվել է ավտոմեքենա

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը