Վիետնամի նախագահը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ առողջական խնդիրների պատճառով. «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով մեկնել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ին՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրատվականները մտահոգություն հայտնեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի՝ Նգուեն Ֆու Չոնգի հետ։ ԶԼՄ-ներն անգամ նշում էին որ «Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած  է եղել»:

Իրականում Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը բավականին երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հասարակական գործունեություն ծավալել և երևալ հանրության առաջ։ Իրավիճակը հատկապես վատթարացել էր Վիետնամի նախկին նախագահի թաղման արարողության ժամանակ, որին  Նգուեն Ֆու Չոնգը չի կարողացել մասնակցել։

Պաշտոնական մեկնաբանությամբ՝ նախագահի առողջական վիճակի վատթարացումը կապված էր աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։ Պաշտոնական նմանօրինակ կարևոր հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում է երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը։

Եթե ուսումնասիրենք 2019 թվականի ապրիլից սկսած Նգուեն Ֆու Չոնգի հանդիպումների վիճակագրությունը՝ կնկատենք, որ վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության շրջանակը սահմանափակվում է շնորհավորական ուղերձներ հղելով և երկրի տարբեր շրջաններ այցերով։ Նախագահը օտարերկրյա պատվիրակության և ոչ մի ներկայացուցչի հետ պաշտոնական հանդիպումներ վաղուց արդեն չի ունեցել։ Մի շարք լրատվամիջոցներ մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ՝ շեշտելով, որ  Նգուեն Ֆու Չոնգի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ երկրի միջազգային համբավի վրա։

Մի քանի ամիս առաջ անգամ քննարկվում էր ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպումը, որին, սակայն, Նգուեն Ֆու Չոնգը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, չի մասնակցի։

Այսպիսով, հայտնում ենք, որ լրատվամիջոցների մտահոգությունը, թե Վիետնամի վարչապետը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին՝ հապճեպ կատարված այցի պատճառով, չի համապատասխանում իրականությանը»։ 

Տպել
1572 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը