Սիսակ Գաբրիելյանը կհանդիպի Ծառուկյանին՝ վերջինիս կողմից լրագրողների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը քննարկելու համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատրաստվում է հանդիպել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ եւ քննարկել վերջինիս կողմից լրագրողների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքն ու վիրավորական արտահայտությունները։

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը ճեպազրույցների ժամանակ պարբերաբար ոչ կոռեկտ արտահայտություններ է հնչեցնում լրագրողների հասցեին՝ հաճախ հայտարարելով, թե լրագրողները կոնկրետ մարդկանցից գումար են վերցնում՝ իրեն անհարմար հարցեր տալու համար, կամ որ ուզում են իրեն հունից հանել։ Վերջերս էլ, երբ լրագրողը ԲՀԿ ղեկավարից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ Քննչական կոմիտե հարցաքննության չներկայանալու դեպքում կարող է բերման ենթարկվել, ի պատասխան Ծառուկյանն ասաց․

«Դատարկ-դատարկ խոսում ես։ Ես նորից եմ ասում, որ մամուլի խոսնակը իրավունք չունի քննիչի տեղը խոսելու։ Ռեալ բանից խոսացեք», - ասել էր Ծառուկյանը։

Հարցին էլ՝ օրենքին ենթարկվելը դատարկությո՞ւն է, ԲՀԿ ղեկավարն արձագանքել էր. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի։ Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է»։

Իսկ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ մեկ այլ լրագրող Ծառուկյանին հարցրեց՝ վերոնշյալ վարքագծի եւ արտահայտությունների համար պատրաստվո՞ւմ է հրապարակային ներողություն խնդրել լրագրողներից, խմբակցության ղեկավարը նույնիսկ ծիծաղեց այս հարցից՝ ասելով․

«Էս ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին, թող իրենց լրագրողներից պահանջեն Ծառուկյանի հանդեպ պահվածք, Ծառուկյանը բացի քաղցր վերաբերմունքից․․․ բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ բաներ, որ վիրավորական են․․․ հարցեր կան, հանրությունը, ժողովուրդը զգում է, որ դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք, հիմա ասեմ՝ էլի կասեք՝ վիրավորում ա, ես չեմ ցանկանում վիրավորել։ Երեք հարց ունենք, անգիր արած, մարդ ա, կարող ա հունից հելնի»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը ճարահատված հունից դուրս չի գալիս, հետո նայում է, թե ոնց է իրեն զսպել։

Այս ճեպազրույցից հետո Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ լրագրողական գործունեություն ծավալած ԱԺ պատգամավորներին հորդորել է խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել խնդրի քննարկումը։

Մելիքյանը նշել է, որ զարմանալի կլիներ, եթե Ծառուկյանն ընդուներ իր սխալը ու ներողություն խնդրեր․

«Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Դա փողով չի գնվում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ լրագրողի հետ «դու»-ով ու «աղջիկ ջան»-ով խոսելն անթույլատրելի է, եւ դրա համար էլ է պետք ներողություն խնդրել։ Ու քանի որ Ծառուկյանն այս ամենը չի ուզում ընդունել, կոչ եմ անում պատգամավոր գործընկերներիս՝ Հայկ Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին, Գայանե Աբրահամյանին, Վահագն Թեւոսյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին եւ մյուսներին, որոնք չեն մոռացել իրենց լրագրողական անցյալը, խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել այս խնդրի քննարկումը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից եւ տեղեկացնել հանրությանը եզրակացության մասին», - մասնավորապես գրել է Աշոտ Մելիքյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում լրագրողական գործունեություն ծավալած Սիսակ Գաբրիելյանից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի այս վարքագիծը հարի՞ր է պատգամավորին, եւ հատկապես խմբակցության ղեկավարին, եւ ի՞նչ է կարծում խորհրդարանում այս հարցն առանձնապես քննարկելու վերաբերյալ։

Գաբրիելյանը նկատեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում ինքը եւս առիթ ունեցել է Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանալ որոշակի պատասխանների, որոնք ոչ միայն լրագրողների, այլեւս քաղհասարակության, այդ թվում՝ Աշոտ Մելիքյանի կողմից որակվել են որպես պատգամավորական էթիկայի կոպտագույն խախտումներ՝ կապված Ծառուկյանի պատասխանի բովանդակության, տոնայնության եւ նաեւ տողատակերում երեւացող մեսիջների հետ։

Ինչ վերաբերում է այս դեպքերին՝ պատգամավորը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը կինի, անձամբ ինքը, թե մեկ այլ պատգամավոր, բնականաբար խորհրդարանում պետք է պահպանվեն բարեվարքության կանոնները՝ անկախ նրանից՝ լրագրողի հետ են զրուցում, թե գործընկերների, թե պարզապես խորհրդարանի մաքրությունն իրականացնող աշխատակցի․

«Պատգամավորի կարգավիճակն այդ մարդուն նախեւառաջ պարտադրում է, ստիպում է, որ ինքը պահպանի էթիկայի կանոնները, որովհետեւ հասարակությունը մեզ ընկալում է այնպիսի անձնավորություն, որից կարելի է օրինակ վերցնել։ Եթե մենք թքած ունենք, ապա հասարակությունը կարող է ասել՝ դուք թքած ունեք, ապա մեզանից մի պահանջեք։ Կարծում եմ, եթե կան վիրավորական արտահատություններ կամ գուցե տոնայնություն, ժեստեր, ապա բնականաբար դա անթույլատրելի է»։

Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ եթե Ծառուկյանը վաղը ներկայանա ԱԺ արտահերթ նիստին, ապա ինքն անձամբ կմոտենա նրան, հարցը կքննարկի եւ այս մտահոգությունները կփոխանցի վերջինիս․

«Եթե անհրաժեշտություն կլինի, գուցե ներողություն խնդրի, դա ամոթ չէ, անսխալ մարդ չկա։ Ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանն ու լրագրողները դեռ շարունակելու են իրար հետ աշխատել, կարծում եմ՝ բարիդրացիական մթնոլորտը կարեւոր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովում այս հարցը քննարկելուն՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները նույնիսկ գաղափար ունեն այս հանձնաժողովը դարձնել մշտական, քանի որ այն հիմա ստեղծվում է կոնրետ խնդրի եւ նախաձեռնության դեպքում․

«Մտադիր ենք հանձնաժողովը դարձնել մշտական, հույս ունեմ սեպտեմբերին այս հարցը կքննարկենք, որպեսզի նմանատիպ իրավիճաների դեպքում չսպասեն, որ որեւէ մեկը դիմի, այլ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ հրավիրի նիստ եւ քննարկի որեւէ պատգամավորի վարքագիծ, արտահայտություն կամ գրառում։ Կարծում եմ՝ ամոթ չէ, երբ հանձնաժողովը եզրակացություն անի եւ պատգամավորին հայտնի, որ իր արած որեւէ արտահայտություն սահմանված նորմից դուրս է, սխալ է եւ այլեւս չպիտի կրկնվի։ Իհարկե, սա պատժիչ մեխանիզմ չէ»,-եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը, խոսելով տնտեսության մասին, հիշեցրեց իր կառուցած առեւտրի կենտրոնի մասին, որ առեւտրականներին հնարավորություն է տվել 1-3 տարի անվճար աշխատել: Այն ժամանակ լրագրող Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, թե խանութները վաճառողներն են կառուցել, Ծառուկյանը վրդովվեց եւ իր պատասխանում Գաբրիելյանին վիրավորեց՝ նրան անվանելով «մուտիլովշիկ» եւ «շպիոն»։

Տպել
5736 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին