«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմը հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում իր պատմության մեջ առաջին խաղում։

Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում ավարտված 2019-20 մրցաշրջանի առաջին խաղում առավելության հասավ շվեդական ԱԻԿ-ի նկատմամբ։ Հաղթեց 2։1։

Հանդիպումը խելահեղ մեկնարկ ունեցավ։ Հենց առաջին գրոհի ժամանակ «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ։ Այն 3-րդ րոպեին անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։ 10 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով։ Հեռացվեց Ռոբերտ Լանդստրոմը։ Խաղակեսի վերջում, սակայն, ԱԻԿ-ը կարողացավ պատասխան գնդակ խփել։ 39-րդ րոպեին աչքի ընկավ Չինեդու Օբասին։

Ամեն դեպքում հաղթողի դերում ընդմիջման գնաց հայկական թիմը։ 45-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ավետիսյանը։ 2-րդ խաղակեսում ԱԻԿ-ը չկարողացավ անլուծելի խնդիրներ առաջադրել տանտերթրին։ «Արարատ-Արմենիայի» մոտ էլ չստացվեց զարգացնել հաջողությունը, թեեւ շանսեր կային։

2։1, եւ «Արարատ-Արմենիան» պատմական հաջողության հասավ. առաջին խաղը Չեմպիոնների լիգայում, եւ հաղթանակ։ Պատասխան հանդիպումը Շվեդիայում տեղի կունենա հուլիսի 17-ին։

Տպել
486 դիտում

13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվել է ավտոմեքենա

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը