Քրեական հեղինակություն Բոգոյին պատկանող ընկերությունը ապօրինի ուղեւորափոխադրումներ է իրականացնում դեպի Թբիլիսի

«Հայկական ժամանակ»-ը նախօրեին գրել էր, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել Վրաստան-Երեւան երթուղին սպասարկող «Mercedes Viano» մակնիշի «50 RR 553» համարանիշներով 7 տեղանի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի բուժօգնություն է ստացել: Մեր տեղեկություններով՝ վերոնշյալ ավտոմեքենան պատկանում է «Երկու ընկեր» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանն է (նախկինում՝ Սիմոնյան):

Նախապատմություն. «Հայկական ժամանակ»-ն ամիսներ առաջ գրել էր, որ Երեւան-Թբիլիսի միջպետական ուղեւորափոխադրումներ է իրականացնում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն, որը մենաշնորհային դիրք է ստեղծել եւ մրցութային կարգով կարողացել է թե՛ Կիլիկիա (Կենտրոնական) եւ թե՛ Հյուսիսային ավտոկայաններում միակ ուղեւորափոխադրողը լինել՝ դեպի Թբիլիսի: «ՀԺ»-ն Հյուսիսային ավտոկայանի տեղեկատու բաժնից ճշտել էր նաեւ, որ այնտեղից ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում դեպի Թբիլիսի, եւ Թբիլիսի հնարավոր է գնալ միայն Կիլիկիա ավտոկայանից:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի 2017 թվականի մարտի 3-ի N 297-Ա հրամանով՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն մրցույթային կարգով հնարավորություն է ստացել երկու ավտոկայաններում էլ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնել դեպի Թբիլիսի:

Ստացվում է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն հաղթել է երկու տեղից ուղեւորափոխադրում իրականացնելու` տրանսպորտի նախարարության կողմից անցկացված մրցույթները, սակայն ընդամենը մեկ տեղից է իրականացնում այդ ուղեւորափոխադրումը:

Որոշ ժամանակ առաջ մեզ էր դիմել մի քաղաքացի՝ Արմեն Հարությունյան անունով, որը պատմել էր, որ այդ մրցույթները Կոստանյանը հաղթել է միայն իր ունեցած պետական լծակների շնորհիվ: Հարությունյանը նշում էր, որ ցանկացել է գոնե Հյուսիսային ավտոկայանում սպասարկել երթուղին, սակայն այն ժամանակ տրանսպորտի նախարարությունում աշխատող իր մտերիմները խորհուրդ են տվել չմասնակցել մրցույթին, քանի որ արդյունք չէր տալու`ամեն ինչ որոշված էր: Արդյունքում՝ Բոգոն մրցույթով հաղթել է «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ին, եւ դաշտում իրենից բացի այլ մարդ չի մնացել:

Այս ընթացքում կարծես թե ոչինչ չի փոխվել, ընկերությունը շարունակում է ուղեւորափոխադրումներ իրականացնել Երեւան-Թբիլիսի ուղղությամբ, միայն թե այս դեպքում՝ օրենքի խախտմամբ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջպետական ուղեւորափոխադրումներում ներգրավված են 9-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներ, իսկ վերոնշյալ ավտոմեքենան մինչեւ 8 նստատեղ ունի: Կարապետյանը նշեց, որ ըստ մրցույթի՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ուղեւորափոխադրում պետք է իրականացնի «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 17 նստատեղանոց միկրոավտոբուսներով:

Կարապետյանի խոսքով՝ «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով հնարավոր չէ իրականացնել միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրում. «Գուցե պատվերով փոխադրում են կատարել: Կան հստակ սահմանված ժամեր, կա հստակ սահմանված ուղեգիր, թե որտեղից եւ որ ժամին է իրականացվում կանոնավոր ուղեւորափոխադրում»:

Հարցին՝ վստա՞հ է, որ առավոտյան նախատեսված ժամին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներն են գնում, այլ ոչ օրինակ մինչեւ 8 նստատեղ ունեցող ավտոմեքենաները, Կարապետյանը պատասխանեց. «Պարտավոր են գնալ: Դրա նկատմամբ մենք ունենք վերահսկողություն իրականացնող մարմին»:

Դիտարկմանը, որ ընկերությունը 2 ավտոկայաններից ուղեւորափոխադրում իրականացնելու թույլտվություն է ձեռք բերել, սակայն ընդամենը 1 տեղից է իրականացնում, Կարապետյանն արձագանքեց. «Հյուսիսային ավտոկայանում ուղեւորահոսքը շատ թույլ է: Բայց մենք հիմա հայտ ունենք, կազմակերպություն կա, որը ցանկանում է այդ ավտոկայանից ուղեւորափոխադրում իրականացնել դեպի Թբիլիսի եւ շատ հնարավոր է, որ նոր մրցույթ հայտարարենք»:  

Կարապետյանը նշեց, որ հայտը «Սոնա եւ Միքայել» ընկերությունից է ստացվել, որը ժամանակին մասնակցել է այդ մրցույթին եւ պարտվել է:

Հարցին՝ «Երկու ընկեր»-ը կարո՞ղ էր սահմանված չվացուցակից ավելի փոխադրումներ իրականացնել, Կարապետյանը բացասական պատասխան տվեց:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով նույնպես «Mercedes Viano»-ն պատկանում է «Երկու ընկեր» ՍՊԸ-ին․

«Ընկերությունը 2 երթուղի ունի դեպի Թբիլիսի՝ Հյուսիսային եւ Կենտրոնական ավտոկայաններից, սակայն Հյուսիսային ավտոկայանից վերջին 2 տարիներին ուղեւորափոխադրում չեն իրականացրել»:

Գրիգորյանի խոսքով՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ի կողմից Կենտրոնական ավտոկայանից Երեւան-Թբիլիսի ուղեւորափոխադրում իրականացնելու թույլտվության ժամկետը մարտի 27-ին լրացել է: «Բայց Հյուսիսային ավտոկայանից իբր շարժվող երթուղու ժամկետը 2020 թվականի մարտի 27-ին է լրանում: Վթարի ենթարկված ավտոմեքենան մինչեւ 8 տեղանոց է: Նրանք իրավունք չունեն կազմակերպության անվան տակ այդպիսի բան անել: Որտեղի՞ց են մարդ հավաքում, ընդհանրապես ավտոկայան չի էլ մտնում: Դաշտը ազատականցված է, կան մարդիկ, ովքեր ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում են իրականացնում: Մենք հուլիսի 1-ից սկսած վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում շատ խիստ: Որովհետեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր է փոփոխություն տեղի ունեցել, որը մեզ հնարավորություն կտա որոշակի միջոցներ կիրառել»:

Գրիգորյանը նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում են պահելու. «Դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրեն այն երթուղիների ցուցակը, որոնց ժամկետը լրացել է եւ չի երկարաձգվել եւ նրանցը, որոնցը երկարաձգվել է: Պատասխանը ստանալուց հետո մենք խիստ վերահսկողական գործառույթներ ենք իրականացնելու եւ պատասխանատվության միջոցներ ենք կիրառելու՝ այդ թվում եւ այս ընկերության նկատմամբ, եթե իրենք խախտում են մրցույթի արդյունքում ստանձնած պարտավորությունները: Դա վերաբերվում է ե՛ւ սկզբնակետին, ե՛ւ վերջնակետին, ե՛ւ չվացուցակների խախտումներին, ե՛ւ երթուղիների քանակին, ե՛ւ ոչ ճիշտ միկրոավտոբուս կամ ավտոբուս օգտագործելու դեպքում, բացի դրանից հստակ նշված է, թե կոնկրետ որ համարանիշներով պետք է աշխատեն այդ միկրոավտոբուսները: Եթե ցուցակից դուրս միկրոավտոբուս է կազմակերպության անվան տակ ուղեւորափոխադրում իրականացնում դա անթույլատրելի է. «Այս դեպքը կոնկրետ ապօրինի ուղեւորափոխադրում է: «Երկու ընկեր» ՍՊԸ-ում մինչեւ 8 տեղանոց երթուղի գոյություն չունի եւ նրանք օրական ունեն 2 երթ՝ Երեւան-Թբիլիսի ուղղությամբ».- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ նախատեսված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնո՞ւմ է ընկերությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իրականացնում են, սակայն ինչպես նշեցի Կենտրոնական ավտոկայանում նրանց ժամկետն արդեն լրացել է: Նրանք հիմա ո՛չ Հյուսիսային ավտոկայանից են շարժվում, ո՛չ էլ Կենտրոնական ավտոկայանից: Մենք մեր վերահսկողության արդյունքում պետք է պարզենք, թե որտեղից է այս կազմակերպությունն իրականացնում իր երթուղիները, հաստատ օրենք են խախտում, իրենք պետք է շարժվեն Հյուսիսային ավտոկայանից, սակայն մենք ճշտել ենք, որ այնտեղից չեն շարժվում: Հիմա պետք է պարզենք, թե արդյունքում այդ կազմակերպությունը, որպես անհա՞տ է ուղեւորափոխադրում իրականացնում, թե կազմակերպության անունից»:

Անդրադառնալով հարցին, թե վերոնշյալ խախտման դեպքում տեսչական մարմինն ի՞նչ կարող է անել, Գրիգորյանն ասաց. «Տեսչական մարմինը յուրաքանչյուր խախտման համար պատասխանատվության միջոցներ է կիրառել՝ տուգանք 10-ից 500 հազար դրամի չափով: Երբ խախտումները դառնում են պարբերաբար տեսչական մարմինը կարող է դիմել լիազոր մարմնին, որպեսզի քննարկեն տվյալ ընկերությանը թույլտվությունից զրկելու հարցը եւ նոր մրցույթ հայտարարեն»:

Դիտարկմանը՝ կարծես թե բարդ է քայլեր ձեռնարկել Նորագյուղցի Բոգոյի դեմ, քանի որ նա շարունակում է ազդել նաեւ այլ երթուղիների վրա, Գրիգորյանն արձագանքեց. «Մենք բոլորի նկատմամբ կարող ենք քայլեր ձեռնարկել, անկախ նրանից թե ում է պատկանում երթուղին: Հավասարապես վերահսկողության գործառույթներ ենք իրականացնելու բոլոր այն ուղեւորափոխադրողների նկատմամբ, ովքեր խախտում են մրցույթի պայմանները: Հիմա սկսվել է շատ խիստ վերահսկողական աշխատանքներ հատկապես Երեւան-Արմավիր երթուղու նկատմամբ, որովհետեւ կարծես թե ամենախնդրահարույց երթուղին էր: Այս պահին կարող ենք ֆիքսել, որ սպիտակ գույնի համարանիշներով մեքենաներ այդ երթուղում բացարձակ գոյություն չունի: Ու ձեր նշած անձին պատկանող կազմակերպությունը հիմա 2 երթուղի ունի, որոնցից մեկի ժամկետն ավարտվել է՝ այլեւս չի շահագործվում, մյուս երթուղին էլ մեր ուշադրության կենտրոնում է: Բոլոր կազմակերպություններիին շատ կարճ ժամանակ է տրվել, որ իրենց երթուղիները համաձայնեցնեն մրցույթի պայմաններին՝ հակառակ դեպքում տուգանք կկիրառվի: Ցավոք սրտի բազմաթիվ են այն դեպքերը, որ միայն տուգանք կիրառելու դեպքում է դրական փոփոխություն տեղի ունենում»:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ «Երկու ընկեր»-ը թաքուն է ուղեւորափոխադրում իրականացնում:

Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանն էլ նշեց, որ ավտոկայանի մոտակայքից գուցե գնում են, բայց կոնկրետ ավտոկայանից՝ իր այնտեղ եղած ժամանակ ուղեւորափոխադրում չի իրականացնում «Երկու ընկեր»-ը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Նորագյուղցի Բոգոյի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: Նշենք, որ քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է եւ գործարար Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին: Նա բազմիցս է հայտնվել թե՛ մամուլի, եւ թե՛ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Տպել
8726 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին