Ծառուկյանը չի պատրաստվում լրագրողներից հրապարակային ներողություն խնդրել վիրավորելու համար․ նրան ծիծաղեցրեց այդ հարցը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում լրագրողներից հրապարակային ներողություն խնդրել՝ իր անբարեկիրթ պահվածքի եւ վիրավորանքների համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ներողություն խնդրելու մասին հարցը նույնիսկ ծիծաղեցրեց նրան.

«Էս ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին, թող իրենց լրագրողներից պահանջեն Ծառուկյանի հանդեպ պահվածք, Ծառուկյանը բացի քաղցր վերաբերմունքից․․․ բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ բաներ, որ վիրավորական են․․․ հարցեր կան, հանրությունը, ժողովուրդը զգում է, որ դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք, հիմա ասեմ՝ էլի կասեք՝ վիրավորում ա, ես չեմ ցանկանում վիրավորել։ Երեք հարց ունենք, անգիր արած, մարդ ա, կարող ա հունից հելնի»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը ճարահատված հունից դուրս չի գալիս, հետո նայում է, թե ոնց է իրեն զսպել։

Ծառուկյանն ասաց, որ լրագրողները ու բոլորը գնան՝ տեսանյութերը նայեն, երբ լրագրողը նկատեց՝ նայել են, Ծառուկյանը, ինչպես մշտապես է անում, դու-ով դիմելով լրագրողին՝ ասաց, որ հենց ինքը գնա նայի։ Լրագրողն ասաց, որ ինքն էլ է նայել եւ այդ տեսանյութում մեկ այլ լրագրող ընդամենը հարց է տվել Ծառուկյանին։ Վերջինս, իհարկե, չհամաձայնեց։

Տպել
4314 դիտում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ