Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է իշխող կուսակցությունից դուրս գալու մասին

09/07/2019 schedule10:23

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու մասին, հայտնում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Ալի Բաբաջանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել էր հրաժարական տալու հիմնավորումները թե գրավոր և թե բանավոր կերպով:

AKP-ական նախկին գործիչը հիմնավորման մեջ նշել է, որ «գաղափարապես» և «հոգեպես» հեռացել է կուսակցությունից, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիայի համար անհրաժեշտ է ապագայի բոլորովին նոր տեսլական:

Բաբաջանն այդ  ուղղությամբ անխուսափելի է համարել նոր աշխատանքների մեկնարկը:

«Ես և իմ ընկերներից շատերն այդպիսի աշխատանքի համար մեծ և պատմական պատասխանատվություն ենք զգում: Կարծում եմ մեր առջև ծառացած խնդիրների լուծումը միայն հնարավոր կլինի բանիմաց և  ընդգրկուն կազմի աշխատանքներով: Պարտավոր ենք միասին աշխատել: Շատ կարևոր է, որ մեր աշխատանքները անկախ և ազատ իրականացվեն: Յուրաքանչյուր հարցում պետք է գործը սկսել սպիտակ (խմբ.`նոր) էջից»,-ասել է Բաբաջանը:

Այդպիսով AKP-ի հիմնադրման ակունքներում կանգնած  գործիչը վերջ է դրել  այդ կուսակցության շարքերում իր 18 տարվա գործունեությանը:

Հիշեցնենք, որ Ալի Բաբաջանի խորհրդականներից  մեկը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:

Տպել
237 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ