Մխիթարյանն ակնարկո՞ւմ է «Արսենալում» մնալու մասին. մարզվել է թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվում է իր թիմի՝ «Արսենալի» հետ: Նա սոցցանցերում լուսանկար է հրապարակել մարզումից: Լուսանկարում ողջունում է գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին: ՀՀ ընտրանու ավագը նաեւ գրառում է կատարել:

«Նոր մրցաշրջանը մոտ է: Անհամբեր սպասում եմ մեկնարկին»,- գրել է նա:

Գրառումով ու լուսանկարով Մխիթարյանը, կարծես թե, ակնարկում է, որ մնում է զինագործների կազմում: 30-ամյա խաղացողի ապագան «զինագործների» կազմում կասկածի տակ էր դրվում անցած գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում: Բրիտանական մամուլը պնդում է, որ ակումբը ցանկանում է հրաժարվել նրա ու մեկ այլ թանկարժեք կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններից՝ գումար խնայելու եւ այլ խաղացողներ գնելու նպատակով:

Օրերս էլ Մխիթարյանին կնոջ ու մոր հետ նկատել էին Փարիզի ռեստորաններից մեկում, իսկ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տոխելը Մխիթարյանին մարզել է Դորտմունդի «Բորուսիայում»: Սա խոսակցությունների առիթ էր դարձել:

«Արսենալը» 2019-20 մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել է անցած շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին: Շրջագայության է մեկնելու ԱՄՆ ու անցկացնելու է մի քանի ընկերական հանդիպումներ: Մրցակիցների թվում են «Կոլորադոն», «Բավարիան», «Ֆիորենինան» ու Մադրիդի «Ռեալը» հետ:

Տպել
812 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ