Մարզիչը գոհ է. մարմնամարզիկները հաշված օրերի ընթացքում տարբեր մրցումներից ոսկով ու արծաթով են եկել

ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անկաշկանդ կերպով սաներին գովելու հնարավորություն ունի: Մի քանի օրվա ընթացքում նրանք միջազգային մի քանի խոշոր մրցաշարերից վերադարձել են մեդալներով: Արթուր Դավթյանը չեմպիոն է դարձել 2019 թ. Եվրոպական խաղերի հենացատկում: Վահագն Դավթյանը (օղակներ) նույն Մինսկ 2019-ում դարձել է արխաթեմեդալակիր: Երեկ՝ հուլիսի 7-ին, Համաշխարհային ունիվերսիադայում չեմպիոն է դարձել Արթուր Ավետիսյանը (օղակներ): Գագիկ Խաչիկյանն էլ (նժույգթափեր), մասնակցելով առաջին անգամ Անցկացվող Երիտասարդների աշխարհի առաջնությանը, գրավել է 4-րդ տեղը, մի փոքր զիջելով 3-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերոբյանն ամփոփեց արդյունքները: Նախ անդրադարձավ Մինսկին:

«Մեդալի ակնկալիքներ կային անպայման: Սպասում էինք, բայց այս մեդալներն ավելի բարձր էին: Չեմպիոնությունը մազից կախված էր, Դավթյան Արթուրն արեց անհնարինը: Աշխարհում շատ քիչ է լինում, որ 2 ցատկի ժամանակ էլ քայլ չեն անում: 15.016 միավորն աշխարհի առաջնության եւ օլիմպիական խաղերի մեդալ է վստահաբար»,- ասաց նա:

Արթուր Դավթյանը մեդալին մոտ էր նաեւ բազմամարտի եզրափակչում, սակայն այնտեղ իր, այսպես ասած, ուժեղ գործիքի՝ հենացատկի վրա վարժությունը չստացվեց: Մասնակցեց նաեւ ազատ վարժության եզրափակչին, ինչը նորություն է ՀՀ համար, եւ ավարտեց վերջին՝ 6-րդ, տեղով: Մարզիչը կրկին ընդգծեց, որ զարմացած է նրա չեմպիոնական ցատկի որակով: Նաեւ գովեց նրան մյուս վարժություններում առավելագույնն անելու համար:

«Ուղղակի անձամբ զարմացա: Ուրախությանը չափ ու սահման չկա: Բազմամարտում պայքարում էր, 2-րդ տեղով մտավ եզրափակիչ, շատ լավ արդյունք է: Նաեւ անսպասելի էր մեզ համար ազատ վարժության եզրափակիչը, կյանքում չէինք մասնակցել ազատ վարժության եզրափակչին: Բազմամարտում լրիվ հնարավորություն ուներ 3-րդ տեղը գրավելու: Եթե եզրափակչի այդ ցատկը կատարեր բազմամարտում, 3-րդը կլիներ»,- ասաց նա:

Հավաքականի առաջատարներից մյուսը՝ Վահագն Դավթյանը, օղակների վրա վարժությունում արծաթ նվաճեց 14.766 միավորով: Շատ քիչ զիջեց իտալացի Մարկո Լոդադիոյին (14.800): Սերոբյանն ընդգծում է, որ Վահագնը կարողացել էր անտեսել ուսի լուրջ վնասվածքը:

«Ուներ վնասվածք: Մկանաթել էր կտրվել: Անտեսեց այդ ամենը, արեց իր մաքսիմումը: Մենք նույնիսկ մոռացել էինք, որ խնդիր կա: Արեց իր լավագույն կատարումներից մեկը: Ես օղակների գլխավոր մրցավարներից էի: Թերություններ կային, որոնք ես գիտեմ որպես մասնագետ, որոնք կարող էի ավելի լավ անել, բայց լարվածությունն այնքան շատ էր... 2-րդ տեղը շատ լավ արդյունք էր: Շատ քիչ հետ մնաց իտալացի մարզիկից: Մասնակիցները բոլորն էլ հանրահայտ էին՝ աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ կային»,- ասաց նա:

Մոտ 1 շաբաթ առաջ առաջին անգամ անցկացվող երիտասարդների աշխարհի առաջնությունում Սերոբյանի համար գոհացուցիչ ելույթ է ունեցել Գագիկ Խաչիկյանը: Երեկ է մարմնամարզիկների հաջողակ շրջանը համաշխարհային ուսանողական խաղերում եզրափակեց Արթուր Ավետիսյանը:

«Խաչիկյանը Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղն էր գրավել, աշխարհի առաջնությունում եղավ 4-րդը, 2 տասնորդական զիջեց: Ինչո՞ւ եմ ուրախ. Հարություն Մերդինյանը, իհարկե, դեռ մասնակցում է, հանդես կգա աշխարհի առաջնությունում նժույգթափերի վրա, բայց մենք ունենք փոխարինող: Շատ ուրախ եմ, որ երեկ մեր Արթուր Ավետիսյանն օղակների վրա 2-րդ տեղով մտավ եզրափակիչ, ու երեկ նա այնքան լավ կատարեց, որ բարդությունը բարձր չէր, բայց մաքրությունն այնքան լավն էր, որ 14.9 ստացավ ու դարձավ չեմպիոն: Շատ ուրախալի է, ունենք օղակներ վրա փոխարինող»,- ասաց մասնագետը:

Մարմնամարզիկների հաջորդ ստուգատեսն օգոստոսին է: Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը մասնակցելու են Իսրայելի բաց առաջնությանը: Տարվա կարեւորագույն մրցաշարերից է հոկտեմբերի կայանալիք աշխարհի առաջնությունը, որն օլիմպիական վարկանիշային է: Մինչեւ այդ հավաք են անցկացնելու Թբիլիսիում, քանի որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, որտեղ նրանք մարզվում են, վերանորոգվելու է:

Աշխարհի առաջնությանը 1 երկրից կարող է մասնակցել 3 հոգի: ՀՀ-ն են ներկայացնելու Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը: Օղակների վրա մասնակցելու է ոչ թե Վահագն Դավթյանը, այլ Թովմասյանը, քանի որ հավաքականում նախնական պայմանավորվածություն է եղել: Մարզչական շտաբը մարզիկների հետ եկել է պայմանավորվածության, որ այս 2 մարզիկներից աշխարհի առաջնությանն օղակների վրա կմասնակցի նա, ով ավելի շատ կհաղթի մյուսին 4 մրցաշարերում՝ 2018 թ. Գերմանիայի աշխարհի գավաթի խաղարկությունում, ՀՀ 2019 թ. առաջնությունում, 2019 թ. Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում եւ Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Դրանից 3-ում Թովմասյանը Վահագնին գերազանցել է:

Տպել
1633 դիտում

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում