Զոդի կամրջի պատահարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական պատահարից տուժած քաղաքացիներից 8-ն այս պահին հոսպիտալացված բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը երիտասարդ աղջիկ է: Տուժածը Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ 20-ամյա Ծաղիկ Հակոբյանն է:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 13-ամյա Արսեն Միքայելյանի վիճակում կա դրական տեղաշարժ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Երեխան մեզ մոտ էր տեղափոխվել աջ ձեռքի կոտրվածքով: Վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Ձեռքի շրջանում մի փոքր ցավեր ունի, բայց ընդհանուր առմամբ ինքնազգացողությունը նորմալ է: Ուներ ծնոտի եւ ոտքերի քերծվածքներ, արդեն ստացել է համապատասխան բուժօգնություն եւ այս պահին վիճակը նորմալ է»,-ասաց Դերձյանը: 13-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է մեկ այլ համապատասխան բաժանմունք: Երեխան «Գազելի» ուղեւորներից է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող տուժած տղամարդը բազմաթիվ վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմաունքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: «Ինքնուրույն է շնչում, գիտակցությունը տեղն է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր»,-ասաց Հունանյանը:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը`բավարար: 

«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող տուժածի առողջական վիճակը եւս բժիշկները գնահատում են միջին ծանրության: Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն եւ սպասարկում:

Հիշեցենք, որ հուլիսի 6-ին ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Տպել
3655 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է