Կլինի՞ հերթականը. G8-ը սպասում է S2-ին

08/07/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 8-ի համարում

Կկայանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպում հուլիսի 15-17-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Սա մի հարց է, որի պատասխանը դեռեւս ոչ ոքի հայտնի չէ, թեեւ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերի վերջին շրջանի բոլոր աշխատանքներն ուղղված են հենց դրան: Այսօր արդեն կարելի է վստահ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ  համանախագահների հունիսի 22-ի համատեղ հայտարարությունը, դրանից առաջ եւ հետո ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բոլոր հայտարարությունները ուղղված էին հենց այս հարցի պատասխանը ստանալուն: Իհարկե, համանախագահներին անհրաժեշտ է դրական պատասխան, քանի որ Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, միջազգային միջնորդների տեսանկյունից, գոնե այս փուլում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկում մտցնելու վերջին հնարավորությունն է:

Բեկում ասելով, իհարկե, նկատի ունենք այն շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որի մի քանի կետեր շարադրված են համանախագահների հայտարարության մեջ, իսկ մի քանիսը բացահայտեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ այդ հայտարարության առիթով արված պարզաբանումների տեսքով: Եւ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հունիսի 15-17-ը հայտնվեն Սանկտ Պետերբուրգում, ապա շրջանակային համաձայնագիրը կարելի է ստորագրված համարել: Նշել ենք, որ եթե Քոչարյանին եւ Ալիեւին հրավիրում է ոչ թե որեւէ երկրի նախագահ, այլ միանգամից աշխարհի ամենահզոր ութ պետությունների նախագահները, եւ եթե նրանք ընդունում են այդ հրավերը, ապա նաեւ հասկանում են, որ չեն կարող գնալ այնտեղ եւ հերթական անգամ ձախողման մեղավորությունը մեկը մյուսի վրա գցել: Իսկ կլինի՞ արդյոք այդպիսի հրավեր, եւ եթե այո, ապա կընդունե՞ն արդյոք այն Քոչարյանն ու Ալիեւը:

Առայժմ այդպիսի հրավեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ստացել, թեեւ  ռուսական մամուլը չի դադարում գրել նման հանդիպման հավանականության մասին: Սա նշանակում է, որ հրավիրող կողմը, ըստ Մեթյու Բրայզայի՝ Մոսկվան, դեռեւս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի կապակությամբ: Մյուս կողմից ենթադրվում է, սակայն, որ Մեծ ութնյակի ԱԳ նախարարները իրենց վերջին հանդիպման ժամանակ, որի արդյունքում կազմած համատեղ հայտարարության մեջ խոսվում է նաեւ ԼՂ հակամարտության  կարգավորման անհրաժեշտության մասին, պետք է որ վճռած լինեին նաեւ Քոչարյանին եւ Ալիեւին հրավիրելու-չհրավիրելու հարցը: Եւ այնուամենայնիվ, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխաններն այդ հրավերին:

Բոլոր հիմքերը կան ասելու, որ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու հրավերին պատասխանելիս Քոչարյանն ու Ալիեւը փարձելու են անել այն, ինչ անում են, երբ իրենց ներկայացվում է հակամարտության կարգավորման ստորագրելու ենթակա փաստաթուղթ: Այսինքն՝ յուրաքանչյուրը փորձելու է այնպես անել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը տեղի չունենա հակառակ կողմի պատճառով: Ընդ որում, երկու նախագահները այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել եւ իրենց ենթակաների միջոցով վաղուց գործի են անցել: Նշենք, որ առաջին անգամ Մեծ ութնյակի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հանդիպման հնարավորության մասին պաշտոնապես խոսեցին ոչ թե ռուսները կամ Մեթյու Բրայզան, այլ հենց Ադրբեջանի պաշտոնյաները՝ նախ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ապա նրա տեղակալ Արազ Ազիմովը:

Սա կարող է միայն մեկ նպատակ ունենալ՝ նախապես տպավորություն տարածել, թե Ադրբեջանի նախագահը կողմ է այդ հանդիպմանը: Ռ. Քոչարյանը չխոսեց, իհարկե, Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, ընդհակառակը, նրա խոսնակը ստիպված եղավ մի քանի անգամ նշել, որ նման պայմանավորվածություն չկա, սակայն դրա փոխարեն խոսեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա, մասնավորապես, էլ ավելի բացեց հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի բովանդակությունը եւ հայտարարեց, որ այդ համաձայնագիրը ընդունելի է Հայաստանի համար: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնում ԵԱՀԿ ՄԽ  համանախագահների բացահատումներից՝ նշելով, որ դրանք չեն արտացոլում իրականությունը, հայկական կողմը մի քանի անհրաժեշտ ճշտումներ մտցրեց դրանց մեջ եւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է այդ հիմքով շարունակել բանակցությունները:

Սա նշանակում է, որ Հայաստանի նախագահը պատրաստ է գնալ Սանկտ Պետերբուրգ եւ ստորագրել այդ շրջանակային համաձայնագիրը, քանի որ այն մեծ հաշվով  համահունչ է ՀՀ դիրքորոշումներին: Եւ այս ֆոնին ոչ կառուցողական դիրքերում էր հայտնվել Ադրբեջանը, որը միայն քննադատել էր համանախագահներին եւ նրանց բացահայտումները: Ուստի Ադրբեջանը իրավիճակը շտկելու կարիք ուներ, ինչն էլ արեց Արազ Ազիմովը՝ հայտարարելով հուլիսի 17-ին Սանկտ Պետերբուգում Քոչարյան-Ալիեւ հանդիպման հնարավորության մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ դրանից հետո կողմերն այլեւս ոչինչ չեն ասել՝ որեւէ նոր հայտարարություն անելու դերը զիջելով մեկը մյուսին՝ թերեւս իրենք իրենց  վրիպումներից ապահովագրելու համար:

Այսինքն՝ եթե ընդունենք, որ վերոնշյալ պրոցեսների արդյունքում Քոչարյանն ու Ալիեւը հավասար հաջողություններ են ունեցել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը չմերժողի դերը սեփականացնելու գործում, ապա նրանք նախընտրում են սառեցված պահել այս իրավիճակը: Սակայն միջնորդները նույնպես այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել: Նրանք շարունակում են ճնշումներ գործադրել կողմերի վրա:  Իսկ ճնշման լավագույն ձեւը ԼՂ հարցի կարգավորումից ձեռ քաշելու նրանց սպառնալիքն է, ըստ որի՝ միջազգային հանրությունը մի կողմ կքաշվի՝ կողմերին թույլ տալով անարգել հոշոտել միմյանց:

Աննա Հակոբյան

Տպել
1625 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)