Վրաստանում վթարի պատճառով տուժածներից մի քանիսը վաղն առավոտյան կտեղափոխվեն Հայաստան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին, եւ որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ Մեր դիվանագետները, ԱՆ եւ ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու եւ Հայաստան տեղափոխելու համար»։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված:

Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան։
Պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք եւս կտեղափոխվեն
Հայաստան։

Տպել
1145 դիտում

#UNsmoke՝ դիմելով բոլոր նրանց, ով կարող է նպաստել ծխից զերծ ապագա կերտելուն

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները

«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկեցին Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ

Թուրքական բանակն այսօր հարվածներ է հասցնում Ադ-Դարբասիա եւ Ալ-Քարմանիա գյուղերի ուղղությամբ

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում

ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

Լավ վերաբերմունք ցուցաբերեք զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

Երևանում հայտնաբերվել է մեկ սահնօձ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք

Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ-ում Մաթեմատիկական տրամաբանության դպրոցի հիմնադիր Իգոր Զասլավսկին

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները. Ելիսեյան պալատը վճռականորեն դատապարտում է

Երեւան-Գյումրի-Երեւան գնացքներով նախատեսվածից ավելի շատ տո՞մս է վաճառվում (լուսանկար)

Նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

7 որդի ունեցող եւ դրա համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված ընտանիքը զրկվել է նպաստից

Պատրաստ եմ աշխատանք եւ ապաստան տրամադրել սիրիահայ՝ մինչեւ 10 հոգանոց ընտանիքի. Ռ. Երանոսյան

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը