88 տարեկանում մահացել է բրազիլական բոսսա-նովայի հայրը՝ լեգենդար երաժիշտ Ժուան Ժիլբերտուն

07/07/2019 schedule16:37

Հանրահայտ բոսսա-նովա երաժշտական ուղղության հիմնադիրներից մեկը՝ բրազիլացի Ժուան Ժիլբերտուն, հեռացել է կյանքից: Երաժիշտն 88 տարեկան էր:

Ժուան Ժիլբերտուն համարվում է բրազիլական բոսսա-նովայի հիմնադիր հայրերից: Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է ավելի քան 20 ալբոմ և մի քանի անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:

Լեգենդար երաժիշտի դուստրը՝ երգչուհի Բեբել Ժիլբերտուն ֆեյսբուքյան իր էջում հոր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել, թե որքան շատ է սիրում իր հորը եւ որքան շնորհակալ է նրան կյանքի ամեն րոպեն սիրելու եւ ամենի համար։

«Աստված իմ, ինչքան ուրախ էինք մենք։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, յուրաքանչյուր երգի մեջ փոքրիկ մեղեդու համար, բարի ու անկեղծ լինելու համար, հարազատ լինելու, բարեկամ լինելու, երբեւէ ամենալավ հայրը լինելու համար։  Շնորհակալ եմ վերջին հայացքի համար, վերջին ծիծաղի, շնորհակալ եմ, որ դու ընտանիքի մարդ էիր, որ ամենալավ հայրն էիր, որ ուղղակի կարելի էր երազել։ Իմ սեր, թող հրեշտակներն ու մայրիկը քեզ ստանան, հանգչիր խաղաղությամբ։ Սիրում եմ քեզ»,- գրել է դուստրը։

Բեբել ու Ժուան Ժիլբերտուները

Տպել
13354 դիտում

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվել է ավտոմեքենա

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ