Վրաստանում վթարված մեքենայում թույլատրվածից 3-ով ավելի ուղեւոր է եղել, որոնցից 2-ը՝ բեռնախցիկում․ վարորդը քնել է ղեկին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ Վրաստանում վթարված հայկական մեքենայում թույլատրվածից 3-ով ավելի ուղեւոր է եղել, որոնցից երկուսը երթեւեկել են բեռնախցիկում։ Վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնե պատնեշին․

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ՝ թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք՝ 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթեւեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով եւ վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետեւեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ՝ հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հայկական մեքենա է վթարվել:  

Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: 

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ՝ վերջիններիս կյանքը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար։

Արսեն Թորոսյանի հանձնարարականով՝ Վրաստան է մեկնել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատահարից տուժածների առողջական վիճակին տեղում ծանոթանալու, ըստ անհրաժեշտության նրանց բուժօգնությունը կազմակերպելու, ինչպես նաև Երևան տեղափոխելու հարցերը կանոնակարգելու նպատակով։

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ մեկնել է նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը։

Տպել
7370 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության