Գերհեռանկարային. ախ, իմ հայրենիքի ջուրը

07/07/2019 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 7-ի համարում

Աշխարհի ամենահեռատես կառավարութունը, իհարկե, մերն է: Մեր կառավարությունը, իհարկե, նաեւ ամենաազգայինն է: Եւ ահա այս երկու որակների սիմբիոզը չի կարող հրաշքներ չգործել: Այդպիսի մի հրաշք է տեղի ունեցել կառավարության երեկվա նիստում, որտեղ հավանության  է արժանացել «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դե, որ մեր կառավարության ընդունած ցանկացած ծրագիր, ոնց էլ նայես, դառնալու է ազգային` դա զարմանալի չէ: Բայց այս ծրագրի հմայքը նաեւ այն է, որ դրա իրականացումը տեւելու է 30-40 տարի: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Հակոբ Մաթիլյանը, որը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ներկայացնում էր այս ծրագիրը: Իհարկե, 30-40 տարվա համար իրականացվելիք ծրագիր ընդունելը խոսում է կառավարության ընդգծված հեռատեսության մասին:

Մաթիլյանը նույնիսկ համոզված է, որ 50-60 տարին էլ ծրագրի համար մեծ ժամկետ չէ: Ընդ որում՝ հեռատեսությունն այնքան մեծ է, որ այդ ծրագրի իրականացման համար մի քանի տասնյակ տարվա «լուֆտ» է սահմանված: Բայց սա չէ այս ծրագրի հիմնական հմայքը: Կա մի հանգամանք, որը ստիպում է այս ծրագրին բացի ազգային եւ հեռատեսական անվանելուց նաեւ որակել որպես աննախադեպ: Խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտե, թե ինչ արժե այս ծրագիրը: Այսինքն՝ որքա՞ն գումար եւ ռեսուրս է պետք, որպեսզի ծրագիրը իրականություն դառնա: Այլ կերպ ասած, ոչ ոք չի կարող ասել` այս ծրագիրն ընդհանրապես իրականանալի՞ է, թե՞ ոչ: Համաձայնեք, որ այսպիսի ծրագիր կարելի է գրել օրը 15 հատ: Օրինակ` նստել ու գրել ծրագիր այն մասին, թե ինչպես է Հայաստանը դառնալու տիեզերագնացության համաշխարհային կենտրոն եւ ապահովելու ՀՀ քաղաքացիների վայրեջքը Յուպիտեր մոլորակի վրա:

Սկզբունքային առումով այս եւ «Ջրի ազգային ծրագրի» միջեւ որեւէ տարբերություն չկա: Մի խոսքով, սա ոչ թե ծրագիր է, որը ունի ժամանակացույց, ծախսվելիք ֆինանսական եւ նյութական ռեսուրսների համապարփակ գնահատական, ռիսկերի նկարագրություն, այլ ընդամենը բարի ցանկությունների շարադրանք: Ծրագիրն այնքան ընդհանուր է, որ հայտնի չէ՝ այն իրագործելի՞ է, թե՞ ոչ: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ եթե հաշվարկ արվի, ապա պարզվի, թե դրա իրականացման համար անհրաժեշտ է, ասենք, ԱՄՆ պետբյուջեի չափ գումար: Սա չափազանցություն չէ: Երեկ պրն Մաթիլյանից փորձեցինք պարզել, թե շատ մոտավոր որքան գումար է հարկավոր այն իրագործելու համար` տասնյա՞կ միլիոններ, հարյուրավո՞ր միլիոններ, միլիարդնե՞ր, տասնյա՞կ միլիարդներ:

Պրն Մաթիլյանը կտրականապես հրաժարվեց նույնիսկ ասել, թե այդ միջակայքերից որի մեջ կարող է տեղավորվել անհրաժեշտ գումարի չափը: Այդուհանդերձ, ի՞նչ է նախատեսում այս ծրագիր-օրենքի նախագիծը: Օրինակ՝ նախատեսում է, որ մենք պետք է կարողանանք տարվա ընթացքում մեր ջրամբարներում կուտակել 4,5-5 մլրդ խորանարդ մետր ջուր, որը օգտագործվելու է ոռոգման նպատակով: Այսօր, ըստ Մաթիլյանի, կարողանում ենք ոռոգման նպատակով օգտագործել միայն 2-2,5 մլրդ խմ: Մնացածը, կարելի է ասել, անօգուտ հոսում է ՀՀ սահմաններից դուրս: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տարածքում պետք է կառուցվեն հզոր ջրամբարներ: Ընդ որում՝ դրանց քանակն ու հզորությունը պետք է մի քանի անգամ գերազանցի այսօր գոյություն ունեցողներին, որոնք կառուցվել են տասնամյակների ընթացքում:

Ի՞նչ կարժենա դրանց շինարարությունը, քանի՞սը պետք է լինեն, բնականաբար՝ հայտնի չէ: Հենց այնպես` պետք է մի 4,5-5 մլրդ խմ ջուր կուտակենք եւ վերջ: Ըստ Մաթիլյանի՝ «դե, մի 20-30 հատ պետք է կառուցվի»: Ի դեպ, ՀՀ-ից դուրս հոսելու մասին: Գոյություն ունի «Հելսինկիի հռչակագիր», որին միացած երկրները պարտավորվում են չխոչընդոտել իրենց տարածքից ջրերի հոսքը դեպի այլ երկրներ, կամ այդ խոչընդոտները պետք է խիստ սահմանափակված եւ կանոնակարգված լինեն: Իսկ ջրամբարների կառուցումը հենց նման խոչընդոտ է: «Մենք չենք ստորագրել «Հելսինկիի կոնվենցիան» եւ այդ կոնվենցիային կողմ չենք»,- ասում է Մաթիլյանը: Ըստ նրա, եթե մենք պետք է, այնուամենայնիվ, միանանք այդ կոնվենցիային, ապա բոլոր ջրամբարները կառուցելուց հետո միայն: Իսկ քանի որ դա կարող է տեւել 30-40 տարի կամ նույնիսկ 50-60 տարի, գոնե մեր սերունդը չի տեսնի կոնվենցիան վավերացրած Հայաստանը:

Ահա այսպիսի հեռանկարային կամ գերհեռանկարային կամ նույնիսկ ուլտրահեռանկարային ծրագիր ունենք, որը նաեւ ազգային է: Ի դեպ, այս ծրագրով նախատեսվում է, որ ամբողջ Հայաստանում խմելու ջրի մատակարարումը պետք է դառնա շուրջօրյա: Ե՞րբ` չի նշվում, ի՞նչ կարժենա՝ նույնպես չի նշվում: Դառնալու է, էլի: Բայց այս ծրագիրը մի առանձնահատուկ հմայք էլ ունի: Այս ծրագիրը իրագործելու համար հետագայում պետք է մեկ տասնյակ էլ ուրիշ ծրագրեր մշակվեն, որոնց իրագործումը հանգեցնելու է այս ծրագրի իրագործմանը: Եթե սրան էլ ավելացնենք, որ Հայաստանում անցած տարի ընդունվել է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենք, Հայաստանում կա Ջրային օրենսգիրք, շուտով ընդունվելու է նաեւ խմելու ջրի ոլորտում ռազմավարական զարգացման ծրագիր, ապա պարզ կդառնա, որ Հայաստանը ջրի պրոբլեմ այլեւս չունի:

Համենայնդեպս ջրերի մասին աշխարհում ամենաշատ օրենքները, ծրագրերն ու ռազմավարությունները ունի Հայաստանը: Իհարկե, սրանց արդյունքի մասին կարող են խոսել լավագույն դեպքում մեր` պապիկներ ու տատիկներ դարձած երեխաները, բայց այդ ընթացքում ինչեր ասես, որ չեն լինի: Գուցե նույնիսկ կլիման փոխվի, ու Հայաստանը դառնա Բրազիլիայի պես խոնավ երկիր, որտեղ ջուրը ոչ թե խնայում են, այլ ձեռքը կրակն են ընկել: Թերեւս այս հույսով է կառավարությունը ընդունել կեսդարյա իրականացման ժամկետներ ունեցող ծրագիր, այն էլ ազգային:

Հայկ Գեւորգյան

Տպել
1896 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու