«Աչքիս դիմաց մարդիկ վառվում էին, դանդաղ մոխրանում». ողբերգական ավտովթարի ականատես. Aravot

06/07/2019 schedule21:17

«Աղջիկը կախված էր մեջքով, ուզեցա հանեմ՝ չկարողացա, բոցը տվեց վրես… Փորձում էինք ամեն ինչ անել, որ դուրս բերեինք մարդկանց այրվող մեքենայից, բայց բոցը թույլ չտվեց: Ահավոր վիճակ էր, չեմ կարող ասել, թե «Գազել»-ում քանի հոգի կար: Օգնությունը ժամանակին հասավ, բայց դե էլ հնարավոր չէր ինչ-որ բան անել, հնարավոր չէր մոտենալ»,-Երեւան-Երասխավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից լրագրողներին այսպիսի տեղեկություններ փոխանցեց Արարատի բնակիչ Արթուր Նազարեթյանը, փոխանցում է Aravot-ը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով 6 զոհ կա: Տղամարդն ասել է, որ մեքենայով է անցնելիս եղել, երբ տեսել է այրվող տրանսպորտային միջոցները. «Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա… Կրակը թույլ չէր տալիս տեղաշարժվել: Ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ կրակ էր: Ահազանգեցինք շտապօգնությանն ու ԱԻՆ-ին: Անգամ հրշեջները չէին կարողանում մոտենալ եւ ջուրը պահել կրակի վրա»:

Ականատեսի խոսքով՝ «Գազել»-ում մեծ պայթյուն չեն տեսել, ուղղակի մեքենան միանգամից բռնկվել է. «Ոչ մի բան չկարողացանք անել: Աչքիս դիմաց մարդիկ վառվում էին, դանդաղ մոխրանում: Մահացած եմ տեսել այդ թվում «Գազել»-ի վարորդին: Սեղմված էր մի կողմում, կարծես ուզեցել է դուրս գալ»: Արթուր Նազարեթյանի պատմելով՝ ավտովթարի ենթարկված եւ հրդեհված մեքենաներից մեկի՝ «Պիկապ»-ի վարորդը, շտապել է լքել դեպքի վայրը եւ կանգնած անցորդներին չի էլ ասել, որ մեքենայում մարդիկ կան. «Պահեստային անվադողով կոտրել ենք մեքենան, որ կարողանանք ուղեւորներին հանել: Վիրավոր երեխաներ են եղել: Երկուսն էլ երեւի կլինեին 9-10 տարեկան՝ արյունլվա դեմքերով: Նրանց անցորդների մեքենաներով հիվանդանոցներ տեղափոխեցին»: 

Տպել
16569 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր