«Ոսկե ծիրան»-ի բացումը Գյումրիում կազդարարի «Սուսերով պարը» ֆիլմը

06/07/2019 schedule20:12

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում կտրվի «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Հուլիսի 9-ին նախ ասուլիս կլինի, հետո՝ ֆիլմի ցուցադրություն: Գյումրիում «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ԱՊՀ երկրների արտադրության 8 ֆիլմ կցուցադրվի: Բացումը կազդարարի Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այդ օրը Գյումրիում կլինի նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը: «Սուսերով պարը» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միազգային կինոփառատոնում: Ֆիլմը Գյումրիում կցուցադրվի առաջին անգամ:

Մեկ ֆիլմ էլ կա, որի ռեժիսորն այն ցուցադրելու իրավունք միայն Գյումրիի համար է տվել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը: «Դա հատուկ գյումրեցիների համար ցուցադրվելիք ֆիլմ է՝ «Էրկեն կիշեր», Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է: Մեկ ֆիլմ էլ հատուկ գյումրեցիների համար մենք ենք նախատեսել  «Սերիական մարդասպանը»: Գյումրիում է նկարահանվել, միայն այստեղ էլ կցուցադրվի: Դա էլ մեր ստեղծագործական խմբի նվերն է Գյումրիին, կգնաք, կնայեք: 22 րոպեանոց ֆիլմ է»,-ասաց փառատոնի պատասխանատուն:  

Գյումրիում օրական 2 ֆիլմ կցուցադրվի  «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթատողեր: Մուտքն ազատ է: «Ոսկե ծիրան»-ի ներկայությունը Գյումրիում, ըստ քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է:  «Պետք է վստահություն հայտնեմ, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենալու է: Այն ինչը կատարվում է մայրաքաղաքում,առավել եւս «Ոսկե ծիրան» -ի շուրջ,  մինչ այս սահմանափակվում է կինոդիտումներով նաեւ Գյումրիում: Կարծում եմ համագործակցային այլ ծրագրեր պետք է  մտածել, եւ անել այնպես, որ մայրաքաղաքային այդ աշխուժությունն ու մեծամասշտաբայնությունն ինչ-որ իմաստով տեղափոխվի նաեւ Գյումրի: Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ պահանջարկ, քանի որ Գյումրիում եւս կինոմշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներն ունի»,-փառատոնի պատասխանատուներին տեղեկացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Սովորաբար այս եւ նման փառատոնների ժամանակ, անկախ մուտքի անվճար լինելու հանգամանքից, դահլիճը կիսադատարկ է լինում: Իրազեկման պակա՞ս կա, թե մեկ այլ խնդիր, ՀԺ-ի հարցին ի պատասխան, Արմինե Հարությունյանն ասաց՝ ժամանակի խնդիր է: Դեռ պետք է անցում կատարվի պոպ-կորն ժանրի ֆիլմի ընտրությունից դեպի արժեքավորը: Ըստ նրա, մարդիկ քիչ-քիչ կսովորեն, եւ մեկ-երկու տարի հետո պատկերը կփոխվի:

Երեւանում հուլիսի 7-ից 14-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 740-ից ավել հայտ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Դրանցից ընտրվել են միայն 215-ը:  Շատ ֆիլմեր կան, որոնք Օսկարի եւ Կաննի կինոփառատոնի դափնեկիրներ են:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է  GAIFF Pro  կինոյի զարգացման հարթակը,  որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 -ից 13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար:

Տպել
2579 դիտում

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները