Հայտնի են Զոդի կամրջի սարսափելի վթարի 12 տուժածների եւ 6 զոհերի տվյալները. թարմացված

06/07/2019 schedule18:40

21:03-12 վիրավոր մարդկանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր: Այդ մասին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը, ըստ նախարարի, «երիտասարդ աղջիկ է»․ մանրամասներ նա չկարողացավ հաղորդել:

20:55- Ականատեսները պատմել են, որ տեսել են՝ ինչպես են Գազելի ուղեւորներից ոմանք փորձում դուրս գալ պատուհանի, սակայն կրակն այնքան ուժեղ է եղել, որ անհնար է եղել մոտենալն ու օգնություն ցուցաբերելը:

20:45- Հայտնի են ողբերգական վթարի վիրավորների ամբողջական տվյալները. նրանք են՝ Երևանի բնակիչներ, 63-ամյա Սողոմոն Հակոբյանը, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներ, 20-ամյա Ծաղիկ Հակոբյանը, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Վայք քաղաքի բնակիչներ, 46-ամյա Հրանուշ Արզումանյանը, 7-ամյա Նարե Գրիգորյանը, Արարատ քաղաքի բնակիչներ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը, 23-ամյա Սարիկ Ասլանյանը, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը և 12-ամյա Ֆելիքս Մելոյանը:

20:20- Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դեպքի վայր է մեկնել՝ պարզելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել:

20:00- Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նաեւ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի անունները:

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 5-ի անունները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

18:40- Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջն էլ հայտնում է, որ վիրավորները 12-ն են, որոնցից 4-ը Արարատի Բ/Կ-ից  տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոնում են դեռ:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհված Գազելում հայտնաբերվել էին 6 մարդկանց դիեր՝ մոխրացած, իսկ նախնական տեղեկությունների համաձայն վիրավորները 9-ն էին:

Տպել
22182 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի