Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է

05/07/2019 schedule23:32

Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ)  հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են: 

Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է, հայտնում է Ermenihaber-ը: 

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական քանդակագործական հատուկ արվեստով և աղյուսներով:  1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո  եկեղեցին որպես պահեստ և կինոսրահ  են օգտագործել, իսկ հետագա շրջանում այն լքվել է: Անտարբերության մատնված եկեղեցու քիվերը նույնպես կոտրվել են: Տանիքը խոտով է ծածկվել:

Նշվում է, որ Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ, մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվել, որտեղ ներկայացվել է եկեղեցու վերականգնման ծրագիրը: Բայց պատմական եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել: 

Հասան Գյուրբյուզը նշել է, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին պատմական և ճարտարապետական կառուցվածքով կարևոր մշակութային ժառանգություն է:

«Մեր ամենամեծ ցանկությունն է վերականգնել եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջային վայր: Եկեղեցին վերածվել է աղավնիների բույնի և ամեն պահի փլուզման վտանգի մեջ է: Ակնկալում ենք, որ մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պաշտոնյաները կզբաղվեն այս հարցով»,-ասել է Գյուրբյուզը:

Հիշեցնենք, որ թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն»,  այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Ցեղասպանության օրերին մեծ ու փոքր, կին ու տղամարդ զենքի են դիմել՝ թրքական բանակին ու քուրդ համիդիեին պատճառելով մեծ կորուստներ։

1929-ին վերջին հայերը, թվով 145 հոգի, հեռացան հայրենի բնակավայրից եւ տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։

Տպել
787 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ