Վերամբարձ կարծիքներ հայտնելու փոխարեն Արթուր Գեւորգյանը լավ կաներ լիներ մարզիկների կողքին. Հ. Հովսեփյան

05/07/2019 schedule19:55

Նորաստեղծ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի այսօրվա հայտարարություններին:

Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Արթուր Գևորգյանի այն հայտարարությունը, որ Մինսկում մատների արանքով են նայել գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանի մենամարտը «գողանալուն», իրականությանը չի համապատասխանում: Անձամբ ես բոլոր հայ բռնցքամարտիկներին պահել եմ ուշադրության կենտրոնում՝ գործադրելով հնարավոր ու անհնարին ամեն ջանք, որպեսզի մեր մարզիկները մրցավարական կողմնապահության զոհ չդառնան: Յուրաքանչյուր կասկածելի մենամարտից հետո անձամբ իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել, ու թերևս դա իր դերը խաղաց, որ 49 և 64 կգ քաշային կարգի եզրափակիչներում մրցավարները իրնց սև գործը չարեցին: Ի դեպ, այդքան մտահոգվելու ու վերամբարձ կարծիքներ հայտնելու փոխարեն լավ կլիներ Արթուր Գևորգյանը լիներ մարզիկների կողքին:

Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ անհայտ մարդ է կատարել պարգևատրումը, ապա դա նույնպես ապսուրդ է : Արդեն մեկ տարուց ավելի մեծածավալ գործունեություն եմ կատարում հայկական բռնցքամարտում՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայատսնաի բոլոր մարզերը: Ի դեպ, կարող եմ ասել, որ այն, ինչ տեսել եմ այս ընթացքում հայկական բռնցքամարտում, պարզապես ցավալի է: Սուղ պայմաններ, քանդված ու վթարային մարզադահլիճներ: Ի դեպ, նաև տեղեկացնեմ, որ նախքան Եվրոպական խաղերը մի քանի անգամ օլիմպավանում տեղում հետևել եմ մեր մարզիկների մարզումներին՝ անհրաժեշտ սննդամթերք ու վիտամիններ հատկացնելով եվրոպական ստուգատեսին նախապատրաստվող բոլոր հայ բռնցքամարտիկներին: Իսկ ու՞ր էր այդ ժամանակ Արթուր Գևորգյանը: Հասարակությունը երբեմն-երբեմն նրան տեսնում էր սոցցանցերում ինչ-որ անհեթեթություն գրելիս: Նաև տեղեկացնեմ, որ խաղերի պարգևատրմամբ զբաղվող կազմկմիտեին հստակ ներկայացվել էր, որ ես Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիայի նախագահն եմ, ոչ թե Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի, իսկ թե ինչու են իրենք այդպես ներկայացրել, պարզաբանում պահանջեք իրենցից:

Աբսուրդային է նաև Կարեն Տոնականյանի ու Գոռ Ներսիսյանի հաջողությունը նրանց հնրավորությունների գագաթնակետ համարելը: Նախ՝ այդ տղաները դեռ մեծ ապագա ունեն: Գոռը 19 տարեկան է, իսկ ես չեմ հիշում, որ անկախ Հայաստանի պատմության մեջ 19 ամյա բռնցքամարտիկը դառնա Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր: Սուտ է նաև այն հայտարարությունը, որ Գոռը գնացել է որևէ մեկի փոխարեն: Բռնցքամարտի ֆեդերացիան ոչ մի բռնցքամարտիկի համար 81 կգ քաշային կարգում Օլիմպիական կոմիտեին հայտ չէր ներկայացրել: Իսկ ինչ վերաբերում է 60 կգ քաշային Կարեն Տոնականյանին, ապա մենք դեմ չենք, որ Հրայր Շահվերդյանը տաղանդավոր բռնցքամարտիկ է, բայց նույն Տոնականյանը հաղթել է Շահվերդյանին:

 
Տպել
8634 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները