Նոր Խաչակապում խմելու ջուր ոչ բոլորն ունեն

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Նոր Խաչակապ համայնքի բնակիչների մի մասը շարունակում են ահազանգել գյուղում խմելու ջրի ոչ համաչափ բաշխումից, ինչ արդյունքում իրենք ջուր պարզապես չեն ստանում: Գյուղը թեպետ խմելու ջրագիծ ունի, սակայն թաղամասի մի հատվածն է միայն կարողանում այն ստանալ, իսկ վերին հատվածում տեղակայված բնակարաններում ջուր պարզապես չի հասնում: Բնակիչներից մեկն ասում է, որ արդեն 20 տարի ինքը դույլերով է ջուր կրում.«Մենք էլ ենք մարդ, մենք ուրիշ բան չենք ուզում, մենք միայն ջուր ենք ուզում, թող մեր ջուրը մեզ մատակարարեն»:

Մշտական ջուր ունենալը Նոր Խաչակապում երազանքի նման մի բան է: Տարիներ շարունակ սեփական ծորակից եկող ջրին սպասող բնակիչները ստիպված են կամ ջուր հավաքել, կամ էլ դույլերով կրել՝ անհրաժեշտ կարիքները հոգալու համար. «Խմելու ջրի հարցը բացարձակ պրոբլեմ է, գյուղի վերեւի հատվածում ջուրը միշտ կա, մյուս հատվածում չկա, քանի որ նորմալ ճնշում չի տալիս, որ բոլորին հասնի, ու եթե տալիս էլ ա, մի մասը որ ստանում ա, էն մյուսին էլ չի հասնում»,-մանրամասնում են բնակիչներն ու ասում, որ խնդիրը միայն ճիշտ բաշխման արդյունքում կլուծվի. «Ոռոգման ջուր էլ չունենք, բայց հլա թող խմելու ջրի հարցը լուծի, նոր կխոսենք ոռոգման ջրից, անձրեւի ջրով ենք լվացք անում ու աման լվանում, իսկ բերք ու բարիք ջրելն էլ Աստծո հույսին ենք թողել»:

Ոչ ամենօրյա գրաֆիկով ու հաշված ժամաքանակով տրամադրվող ջուրը գյուղացիներին ստիպում է օգտագործել մի քանի օրվա պաշարված ջուր, որն, ինչպես իրենք են նշում, հատկապես ամռան օրերին վտանգավոր է դառնում: Բնակիչների բողոքին ի պատասխան, սակայն, Նոր Խաչակապի համայնքապետ Սուրիկ Տռուզյանն ասում է, թե խմելու ջուրը բավականացնում է գյուղի բնակչության մեծ մասին, իսկ մյուսների բողոքներն էլ բնական է համարում: Գյուղապետը համոզված է՝ ջրի անհավասար բաշխման հարցում մեղավոր են նաեւ համայնքի բնակիչները, եթե խնայողաբար օգտագործեն, խմելու ջրով հողամաս չոռոգեն, ամբողջ գյուղին ջուր կհասնի. «Բնակիչների 90 տոկոսին ջուր հասնում է, իրենք իրենց պահանջները բավարարում են, բայց էն մնացած 10 տոկոսն էլ նեղանում ու բողոքում են, բայց մենակ բողոքելով չէ, պետք է նաեւ հարցին լուծում տրվի, որին կմասնակցեն նաեւ իրենք՝ բնակիչները, սա սեզոնային երեւույթ է: Մի մասը, քանի որ խմելու ջրով նաեւ ոռոգում է իրականացնում, դրա համար մի մասին ջուրը չի բավականացնում կամ առհասարակ չի հասնում»:

Նոր Խաչակապի բնակիչները դիմել են Լոռու մարզպետարան, մարզպետն էլ խոստացել է 2 շաբաթվա ընթացքում պատասխան տալ: Բնակիչների բողոքը հիմնականում ուղղված է համայնքապետին, ասում են՝ իրենց խնդիրների մասին չի բարձրաձայնում պատկան մարմիններին, ինչպես նաեւ չի ցուցաբերում հետեւողականություն՝ խնդրի վերջնական լուծման ու գյուղի ողջ բնակիչներին ջրով ապահովելու հարցում:

Տպել
12908 դիտում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան