Մեզ անգամ պետք են ոչ թե սահմանդրական փոփոխություններ, այլ նոր շարադրանքի Սահամանդրություն․ Դանիել Իոաննիսյան

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով մենք ընդունեցինք մայր օրենք՝ Սահմանադրություն։ Մինչ օրս հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն՝ Սահմանադրության օր։

Այդուհետեւ մեր Սահմանադրությամբ սեւով սպիտակի վրա ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

2018 թվականի ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխության ընթացքում եւ ապա դրանից հետո մեր ժողովուրդը տասնյակ տարիներ անց ազատ ընտրությունների միջոցով իրացրեց իր անկապտելի իրավունքը։

1995-ից մինչ օրս մայր օրենքում փոփոխություններ են եղել 2005 եւ 2015 թվականներին։ Այդ փոփոխությունները, սակայն, ինչպես հայտնի է բոլորին, ընթացան կեղծիքներով։ Քաղաքական-հասարակական լայն շրջանակների պնդմամբ՝ 2015 թվականին գրված Սահմանադրությունն անձամբ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում էր՝ նրա հետագա եւ հավերժ պաշտոնավարումը ապահովելու համար։

Սահմանադրական նոր փոփոխությունների անհրաժեշտությունն արձանագրվել է նաեւ հեղափոխության ժամանակ։ Սակայն նոր կառավարությունը դեռեւս նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գործող Սահմանադրությունը բնորոշում է որպես ժողովրդավարության իմիտացիայի Սահմանադրություն։ Այսինքն՝ այն գրված է, որպեսզի տպավորություն ստեղծի, թե կա ժողովրդավարություն, բայց իրականում գրված էր՝ ապահովելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը․

«Բոլոր ժողովրդավարական մեխանիզմները, որոնք Սահմանադրության մեջ գրված էին, գրված էին, որպեսզի լինեին զուտ ձեւական եւ չգործեին։ Սահմանադրությունն իսկապես ունի մեխանիզմներ, բայց դրանք փաստացի չեն գործել նախկինում եւ չեն գործում այժմ, որովհետեւ գրված են այնպես, որ իրականում չգործեն»,- մեր զրույցում ասաց Իոաննսիյանը՝ նշելով, որ մեզ, իհարկե, պետք է Սահմանադրություն, որը ոչ թե ժողովրդավարության իմիտացիայի Սահմանադրություն կլինի, այլ հենց ժողովրդավարության Սահմանադրություն։

Ինչը պետք է փոխվի մայր օրենքում. մեր զրուցակիցը կարծում է, որ խնդրահարույց մասերը շատ են՝ սկսած ուղիղ ժողովրդավարության մեխազնիմներից․

«Գործող Սահմանադրությամբ Հայաստանի պատմության մեջ երբեւէ նվազագույնի հասցվեց քաղաքացիների ուղիղ մասնակցությունը պետության կառավարմանը։ Փոփոխություններ են պետք՝ սկսած ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներից, վերջացրած բազմապիսի այլ կարգավորումներով։ Համարյա բոլոր գլուխներում փոխելու բան կա, համալիր լուծում է հարկավոր»,- ասաց Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ անգամ պետք են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, ինչպես եղան 2005-ին, այլ նոր շարադրանքի Սահմանադրություն։

Դանիել Իոաննիսյանը կարծում է, թե նոր իշխանությունն ուզում է, որ Հայաստանում ժողովրդավարություն լինի, բայց ամեն դեպքում, ինչպես արձանագրեց մեր զրուցակիցը, կարծես թե դանդաղում են ժողովրդավարական բարեփոխումների հարցում։ Թե ինչ ժամկետներում կնախաձեռնեն այս փոփոխությունները՝ Իոաննիսյանը դժվարացավ պատասխանել․

«Դա ցավով եմ արձանագրում, առաջին մի տարում միայն Ընտրական օրենսգրքի բարեփոխման փորձ եղավ, այս առումով դանդաղության ֆոնին թե երբ կլինեն, դժվար է ասել, բայց դրանք նվազագույնը երկու տարի ժամկետ են պահանջում, իսկ ցանկալի է երեք տարի, քանի որ լրջագույն գործընթաց է, լրջագույն քննարկումներ պահանջող պրոցես։ Անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ՝ ոչ թափանցիկ, փակ, ոչ ժողովրդավարական ու ոչ ներառական սահմանդրական փոփոխությունների պրոցեսը տեւեց երկու տարի եւ երեք ամիս»։

Որն է դանադելու պատճառը. մեր զրուցակիցը կարծում է, որ եթե նույնիսկ գործադիրը կենտրոնացել է տնտեսական հեղափոխության վրա, ապա ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումը օրենսդիրի տիրույթում է, սակայն, ըստ նրա, օրենսդիրի 8 տոկոսն առաջին անգամ է պատգամավոր, 60 տոկոսը հանրային կառավարման փորձ չունի, եւ դա պիտի հաշվի առնել․

«Մարդիկ անփորձ են, չգիտեն՝ ինչպես պետք է արվի, այդ պատճառով դանդաղությանը պետք է ըմբռնումով մոտենալ։ Բայց այս իշխանությունը կոռումպացված չէ, որպես բարձր առաջնահերթություն չի դնում սեփական վերարտադրությունը եւ բարձր է գնահատում ժողովրդավարական մեխանիզմները։ Հույս ունեմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կունենանք նոր Սահմանադրություն»։

Իոաննիսյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ստեղծման աշխատանքները պետք է անեն Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները՝ քաղաքացիական հասարակության հետ միասին։ Նրա պնդմամբ՝ քաղհասարակությունը լի է փորձառու կադրերով, որոնք տասնամյակներ շարունակ ուսումնասիրել, հասկացել եւ ամբողջական պատկերացում են կազմել, թե ինչը պետք է այս երկրում փոխվի։

Մեր դիտարկմանը, որ կան քննարկումներ, թե քաղհասարակությունը հեղափոխությունց հետո դեռ չի ձեւավորվել եւ դիրքավորվել, քանի որ հեղափոխությունից առաջ ձեւավորված քաղհասարակության շատ ներկայացուցիչներ այժմ տարբեր օղակներում պաշտոններ են զբաղեցնում, Իոաննիսյանն արձագանքեց, որ նորմալ է նաեւ այդ պրոցեսը, եւ այն, որ քաղհասարակության շատ անդամներ էլ ընկալվում են որպես իշխանամետ, քանի որ մեծապես մասնակցել են հեղափոխությանը․

«Բայց ժամանակի ընթացքում տեսնում ենք՝ շատերը իրենց դրսեւորում են անկախ, լավին լավ են ասում, վատին՝ վատ, ոչ միայն քննադատում կամ գովաբանում են, այլեւ կառուցողական առաջարկներ են ներկայացնում։ Ի վերջո քաղհասարակությունը հայտնվում է այն տեղում, որտեղ ինքը պետք է լինի ժողովրդավարական երկրում»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Տպել
6285 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից