Ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը. Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Վիետնամի վարչապետի տիկնոջը

05/07/2019 schedule16:02

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

‹‹Շատ կարևոր է Ձեր այցը և այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը››,- ասել է Թրան Նգյուետ Թուին։

‹‹Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։ Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։ Ի պատասխան Թրան Նգյուետ Թուին շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։ ‹‹Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում››,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։

‹‹Ամուսնուս հետ ճանապարհին  խոսքում էինք, թե որքան հզոր է վիետնամցի ժողովուրդը, որ կարողացել է պայքարել և պահպանել իր անկախությունը Դա շատ խիզախ քայլ էր։ Ես գիտեմ, որ այդ ձեռքբերումը հեշտ չի եղել, եղել են զոհեր, կորուստներ, բայց պետությունը, երկիրը արժե դրան››,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։  

‹‹Հենց այդ զոհերի պատճառով է, որ մեր երկիրն այդչափ կարևորում է խաղաղությունը››,- շեշտել է Վիետնամի վարչապետի տիկինը։ Համաձայնվելով, Աննա Հակոբյանը պատմել է, որ Հայաստանն էլ արդեն 30 տարի ներքաշված է պատերազմի մեջ։ Նա պատմել է Արցախի պատմության և Արցախի հիմնախնդրի մասին։ Այդ համատեքստում Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը՝ շեշտելով, որ արշավի նպատակը մեկն է՝ կանանց, մայրերի, քույրերի շնորհիվ բարձրացնել խաղաղության պահպանման հարցն ու կոչ անել հակամարտությունները լուծել ոչ թե զենքի, այլ խաղաղ ճանապարհով։ Թրան Նգյուետ Թուին ողջունել է նախաձեռնությունը՝ հավելելով, որ խաղաղությունը բացառիկ արժեք է։ Հանդիպմանը երկու երկրների վարչապետերի տիկինները խոսել են նաև իրենց այլ նախաձեռնությունների մասին։ Աննա Հակոբյանը ներկայացրել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործունեությունը, իսկ տիկին Թուին պատմել է, թե ինչպես է աջակցում արյան հիվանդություններ ունեցող անձանց։

Տպել
2540 դիտում

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)