Մինչեւ 18 տարեկանների անվճար բուժօգնության ծրագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից. նախարարն իրազեկում է (տեսանյութ)

Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:

Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչեւ 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում:

Հիշեցնեմ, որ հիվանդնոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր նախարարության հետ»,-ասեց նախարարը:

Թորոսյանը նաեւ նշեց, որ ավելացվել է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկը առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների համար:

Կարեւոր է, որ ժամկետային զինծառայություն անցնող տղաների ծնողները եւս կարող են օգտվել այս ծառայություններից, զինվորների ծնողների համար բուժօգնությունը բարձր մակարդակով եւ անվճար իրականացվելու է:

Արսեն Թորոսյանը նաեւ մի շարք այլ մանրամասներ հայտնեց եւ հորդորեց պահպանել սեփական առողջությունը:

Տպել
12070 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ