Նորաստեղծ հիմնարկում աղբատար մեքենայի ապագա վարորդներն ու բանվորները թրեյնինգներ են անցնում

Նորաստեղծ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում առկա թափուր հաստիքների մասին հայտարարությունը հանրության շրջանում բավականին մեծ արձագանք է գտել: Շատերը դիմել են՝ այստեղ աշխատանքի անցնելու ակնկալիքով, ոմանք էլ հիասթափություն են ապրել եւ հեռացել:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 420 հաստիք ունեցող այս հիմնարկում առայժմ անհրաժեշտ են վարորդներ՝ 290 հազար դրամ ամսական աշխատավարձով եւ բանվորներ՝ աշխատավարձը 200 հազար դրամ: Սրանք հարկերը ներառյալ են: Այսինքն՝  աշխատակիցները կստանան մոտ 150-220 հազար դրամ: Այլ հաստիքների դեպքում սահմանված աշխատավարձը հասնում է ընդհուպ մինչեւ 850 հազար դրամի: Այդքան նախատեսված է տնօրենի համար: Տեղակալի համար՝ 650 հազար դրամ, գլխավոր ինժեների համար՝ 600 հազար, բաժնի պետ-գլխավոր հաշվապահի պարագայում նախատեսված է 650 հազար դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350, փողոցները մաքրող հավաքարարի համար՝ 200 հազար եւ այլն:

«Այս պահին վարորդներ եւ բանվորներ եմ հավաքագրում, որ մեքենաները երբ տեղ հասնեն, մենք համալրենք այդ մարդկանցով: Ուղղակի մեր ազգի մեջ որոշակի ինչ-որ բան կա, բանվոր չեն ուզում աշխատել, մարդիկ միանգամից տնօրեն են ուզում դառնալ: Ամեն անգամ մի պաշտոն են ուզում, չգիտեմ ինչու: Երեւի նորմալ է: Հետաքրքրությունը մեծ է մարդկանց մոտ, գալիս են, ուղղակի որ աղբահանության մասին են լսում, մի փոքր հիասթափվում են»,- ասաց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: Նա նկատեց, որ վարձատրությունը բարձր է: Ավելացրեց, որ լավ աշխատելու, մեքենաները չվնասելու դեպքում նախատեսվում են նաեւ պարգեւավճարներ մեկ աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելու նպատակով ստեղծված ընկերությունն առայժմ ունի 5 աղբատար եւ 9 ջրցան մեքենաներ: Եվս 10-12 աղբատար նախատեսվում է, որ Երեւանում կլինի մեկ ամսից: Ընդհանուր առմամբ հիմնարկը 34 այդպիսի մեքենա կունենա: Յուրաքանչյուր մեքենան վարելու համար անհրաժեշտ է 2 վարորդ՝ հերթափոխով աշխատելու համար եւ 4 բանվոր՝ երկուական հոգով դարձյալ հերթափոխով աշխատելու համար:

Աղբատար մեքենայի վարորդ կամ բանվոր աշխատել ցանկացողները նախ թրեյնինգ են անցնում՝ նաեւ հիմնավորելու իրենց հմտություններն ու կարողությունները:

«Մինչեւ ընդունվելը թրեյնինգ են անցնում, տեսնում ենք անվտանգության նորմերը իրենք պահպանո՞ւմ են, վարորդը մեքենա վարել գիտի՞, թե չէ, կոմպակտորը կարողանո՞ւմ է օգտագործել: Դիմողները շատ են, ուղղակի որակավորում-թրեյնինգը շատերը չեն անցնում: Իրենք գիտեն միայն մեքենան շարժի գցել եւ տեղից պոկել: Ես ընտրում եմ նորմալ, սթափ մարդկանց: Ոգելից պետք է չօգտագործեն, առողջական որոշ նորմեր պետք է պահպանվեն, տեսողության խնդիր չպետք է լինի: Տարվա մեջ եթե երկու-երեք ԱՊՊԱ ունի արած եւ ինքն է հարվածել, այդ վարորդին էլ չեմ վերցնում, որովհետեւ պոտենցիալ կարող է ինձ համար գլխացավանք լինել: Այս պահին 40 հոգին թրեյնինգը անցել են: Բանվորները նույնպես թրեյնինգ են անցնում: Պետք է ես իմանամ՝ կարողանո՞ւմ է կոմպակտորի հետ աշխատել»,- նկատեց տնօրենի պաշտոնակատարը:

Ըստ նրա, պատահում է, մարդիկ ստանձնում են բանվորի աշխատանքը, բայց ծանրությանը չեն դիմանում:

«Դրա պատասխանն էլ ասեմ. որ աղբը շատ է գեներացված քաղաքում, գետնից շատ են հավաքում: «Սանթեքի» «հրաշք» արկղերը որ ջարդված են, դրա շնորհիվ մարդիկ գերհոգնածություն են ստանում: Մարդ կա՝ ֆիզիկապես կարողանում է այդ աշխատանքը անել, մարդ կա չի կարողանում, հրաժարվում է: Բայց իրենք վարձատրվում են: Եթե մեկ օր, մեկ ժամ էլ աշխատում են, դա անվճար չի լինում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ընկերության հաստիքները համալրելու հայտարարությունները լինում են՝ ըստ անհրաժեշտության: Մնացած հաստիքներն, ըստ նշված ընկերության ղեկավարի, կբացվեն այն ժամանակ, եթե աղբահանությամբ զբաղվող օպերատորը չներկայացնի առողջացաման ծրագիր:

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ստեղծելու որոշումը Երեւանի ավագանին ընդունել էր այս տարվա ապրիլին: Մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող միակ օպերատորի՝ «Սանթեքի» աշխատանքը չի գոհացնում քաղաքապետարանին ու Երեւանի բնակչությանը, եւ ի վերջո որոշվել էր ստեղծել աղբահանություն իրականացնող այլընտրանքային կազմակերպություն: Քաղաքային իշխանությունները փոխվելուց հետո «Սանթեքը» երկու անգամ միլիոնավոր դրամների տույժի է ենթարկվել: Օրերս հայտնի դարձավ, որ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ քաղաքապետարանի: «Սանթեքից» չմանրամասնեցին, թե հատկապես ինչն է դրա պատճառը: «Ի պատասխան բազմաթիվ լրատվականների հարցադրումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն այս պահին չի կարող տալ որևէ մեկնաբանություն՝ ելնելով տեղի ունեցող գործընթացների շահերից և իրավական արգելքներից։ Առաջիկայում «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները հրապարակային հանդես կգան՝ բոլոր հարցերին պարզաբանում տալու նպատակով»,- ընկերության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին տնօրինության մեկնաբանությունը:

Քաղաքապետարանից եւս չմանրամասնեցին դատական հայցի հիմքը: «Ես միայն կարող եմ ասել, որ Երեւան քաղաքը «Սանիթեք» ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով կատարում է, իսկ պահումները եւ տույժերը արվում են փաստարկված, ի տարբերություն նույն «Սանիթեք» ընկերության, որի աշխատանքի արդյունքը մենք կարող ենք տեսնել մեր քաղաքի փողոցներում եւ բակերում»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Մեր տեղեկություններով՝ «Սանիթեքը» դատական կարգով վիճարկում է հենց քաղաքապետարանի տուգանքները: Դա, ըստ էության, ակնարկվում է նաեւ Կարապետյանի պատասխանում:

Տպել
11644 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին