Փոխադարձ շփումները պետք է խթանել. ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Լեհաստանի սենատի մարշալեկին

04/07/2019 schedule15:36

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ hուլիսի 3-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ-ի եւ ԼՀ Սենատի ոլորտային հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը եւ համատեղ նիստերի անցկացման ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով, որ վերոնշյալը վկայում է հայ-լեհական օրակարգի առավել խորացման ու հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը վերահաստատել է նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առավել ակտիվ փոխգործակցության հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի առավել խորացման:

Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի նշանակությունը Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ ընդգծելով նրա կամրջող դերը հայ-լեհական օրակարգում:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, շեշտվել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը: Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է ձեռբերումներն ամրապնդելու եւ հաջորդ 10-ամյակի համատեղ աշխատանքներն ուրվագծելու կարեւորությունը: Երկուստեք արժեւորվել է նաեւ փոխադարձ շփումների խթանումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը՝ որպես պետությունների միջեւ կապերի ամրապնդման առանցքային գործոն:

Տպել
634 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան