Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունները դարձան մակերեսային. Անդրեյ Արեշև

Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունները դարձան մակերեսային: Ընկերության մասին բազմաթիվ կենացներ էին հնչում, բայց կոնկրետ խնդիրները դրվում էին մի կողմ: Անդրեյ Արեշև:

Անդրեյ Արեշև: Քաղաքագետ: «Կովկասագետների գիտական համայնք» լրատվականի գլխավոր խմբագիր: «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ:

Առաջին անգամ այցելել էր Հայաստան և Արցախ 2005 թվականին, այդ ժամանակից ի վեր կորցրել է մեր երկիր կատարած այցերի հաշիվը:

Վերջին անգամ հետհեղափոխական Հայաստան էր այցելել խորհրդարանական ընտրություններից առաջ: Իր համար նշել էր, որ հայ հասարակությունում տիրում են ոգևորվածությունն ու նոր կառավարության և անձամբ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության անտարակուսելի հիմքը: Միևնույն ժամանակ, նշել էր նաև որոշակի շփոթություն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարի և մտահոգություն ռուս-հայկական փոխհարաբերությունների հեռանկարով:

Հարցին, թե Հայաստան ասելիս ի՞նչ է պատկերացնում, պատասխանում է, որ, առաջին հերթին, դա հնագույն պատմություն է, ինքնօրինակ մշակույթ, և իհարկե՝ Կոսկասում Ռուսաստանին բարեկամական երկիր, ինչպես նաև բազմաթիվ հայ ընկերներ:

Ռուս-հայկական հարաբերությունների առավել նշանակալից ժամանակաշրջանն է համարվում 19-րդ դարի սկիզբը, երբ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի հողերը ընդգրկվեցին Ռուսաստանի Կայսրության կազմում: Վստահ է, այս իրադարձությունը ճակատագրական էր տարածաշրջանի համար. եթե Ռուսաստանը Կովկաս չգար, շրջանի քրիստոնյա ժողովուրդները կհայտնվեին անհետացման ու ձուլման եզրին: Կարծում է, որ ցանկացած ժողովրդի կամ պետության պատմությունը պետք է դիտարկել պատմական իրավահաջորդության համատեքստում, առանց առանձին շրջաններ ջնջելու՝ առաջնորդվելով  գաղափարական կամ այլ նկատառումներով:

Սիրում է հայկական կոնյակ, բայց նշեց, որ վերջին շրջանում հայկական գինիների որակը նույնպես շատ է բարձրացել, էլ չի խոսում որոշ թունդ ալկոհոլային խմիչքների մասին, որոնք (իհարկե, չափավոր), չնայած իրենց բարձր աստիճանի, շատ օգտակար են առողջության համար:

- Անդրեյ Գրիգորևիչ, մեկ տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, հույս հայտնեցիք, որ ռուս-հայկական հարաբերությունները աստիճանաբար կձերբազատվեն հուզական լարվածությունից և կվերադառնան պրագմատիկ հիմքերին: Այն պահին այդ հարաբերություններն իսկապե՞ս հուզական լարվածություն էին ապրում:

- Այն ժամանակաշրջանում ռուս փորձագետներն, անշուշտ, ամենատարբեր կարծիքներ էին հայտնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության ու ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների մասին, այդ թվում՝ նաև մտահոգիչ: Սոցիալական ցանցերը, հատկապես Facebook-ն, իհարկե, ավելացնում էին հուզական լարվածությունը, որն, ըստ իս, միշտ չէ, որ օգտակար է լինում: Սակայն հաղթող իշխանությունը, առաջին հերթին՝ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, պրագմատիկորեն փորձեցին կապեր հաստատել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ նաև առաջին դեմքերի մասով, և մեծ մասամբ հաջողության են հասել: Այսօրվա դրությամբ շփումները բավականին կանոնավոր բնույթ են կրում, և կողմերից ոչ մեկը այդ շփումներից չի խուսափում: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում՝ կարծում եմ, ամռանը, վարչապետ Փաշինյանն ինքն էր նշել, որ Ռուսաստանի նախագահի հետ ընթացիկ խնդիրների քննարկումները տարբերվում են անկեղծությամբ ու մութ անկյունների բացակայությամբ: Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունները մակերեսային բնույթ էին կրում, երբ բազմաթիվ կենացներ էին հնչում բարեկամության մասին և ամենայն բարիք, բայց կոնկրետ խնդիրները, որոնք ծանրացնում են մեր երկխոսությունն ու փոխգործակցությունը, կամ դրվում էին մի կողմ, կամ դրանց մասին լռում էին, արդյունքը որոշակի օտարացումն էր բոլոր մակարդակներում: Այժմ ես այս իրավիճակը շտկելու փորձ եմ տեսնում, չնայած դեռ շատ հարցեր կան:

- Այո, վերջերս այս կապակցությամբ մի հոդվածում գրել էիք, որ Երևանի ու Մոսկվայի միջև հաղորդակցության արդյունավետ ուղիների լղոզումը, որը ծնում էր անորոշություն և երկիմաստություն, իր դրսևորումն էր գտնում նաև այն ժամանակ, երբ Միքայել Մինասյանն ու նրա թիմը էական ազդեցություն էին գործում տեղեկատվական օրակարգի վրա: Հաղորդակցության ո՞ր ուղիները նկատի ունեք:

- Նկատի ունեմ շփման տարբեր ձևաչափերը, այդ թվում՝ ոչ ֆորմալ, ինչպես նաև քաղտեխնոլոգիական հնարքները, ներառյալ այս կամ այլ հետխորհրդային երկրի իշխանությունների կողմից արմատական կամ ազգայնական խմբավորումներին աջակցելը՝ Մոսկվայի հետ երկխոսության ժամանակ վերջիններիս ֆոնին ավելի շահեկան տեսք ունենալու համար: Առավել վառ օրինակ՝ Ուկրաինան Յանուկովիչի օրոք, որտեղ իշխանությունների կողմից Օլեգ Տյագնիբոկի «Սվոբոդայի» կարգի կազմակերպություններին աջակցելը, ինչպես գիտենք, ոչ մի լավ բանի չբերեց: Իհարկե, անալոգիաները երբեք ամբողջական չեն լինում, բայց այս կապակցությամբ կարող ենք հիշել 2015 թվականի «էլեկտրամայդանի», կամ նույն թվականին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանդի տեղեկատվական լուսաբանման առանձին հատվածներ: Կարծում եմ, մարդկանց ողբերգությունը շահարկելու փորձերը, այս կամ այլ քրեական կամ այլ դեպքերին քաղաքական երանգ հաղորդելը անթույլատրելի է, ում կողմից էլ դրանք լինեն:

- Այդ դեպքում ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ Հայաստանի հին իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունների շուրջ չկար այսքան մտահոգություն, որքան հիմա:

- Հավանաբար, մի քանի տարի առաջ դա այսքան ընդգծված չէր, թեպետ ռուս-հայկական հարաբերությունների այս կամ այլ դիսկուսիոն ասպեկտների և դրանք բարդացնող գործոնների մասին, որքան հիշում եմ, գրում են մոտավորապես 2000-ական թվականների կեսերից: Միևնույն ժամանակ, ավաղ, լրագրողների մասնագիտական մակարդակն անբավարար է, ընդ որում՝ նույնպես երկու կողմից: Թվում է, թե լուրջ մարդիկ այնպիսի բաներ են գրում հայկական կամ, համապատասխանաբար, ռուսական իրողությունների մասին, որ ապշում ես: Այս առնչությամբ վերջերս ռուս լրագրողների մեծ խմբի այցը Հայաստան և Նիկոլ Փաշինյանի հետ նրանց հանդիպումը շատ տեղին եմ համարում առկա տեղեկատվական բացերի լրացման տեսանկյունից: Երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները առանձնապես ենթակա չեն ընթացիկ արտաքին քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը, սակայն երկու կողմից էլ հնարավոր են բացասական ազդեցություն գործելու փորձեր: Ուստի մեր երկխոսությունում շատ կարևոր է կանխատեսելիությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այն չսահմանափակվի առաջին դեմքերի փոխհարաբերություններով, լրացուցիչ ինստիտուցիոնալ հիմքեր ստանա: Բացի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովներից, շատ և արդարացի խոսվում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի մասով փոխադարձ շփումներ հաստատելու մասին, որոշ բաներ արվում են, բայց հնարավոր է, որ դա բավարար չէ: Կարծում եմ, առկա է նաև համատեղ նախագծերի պակաս, որոնք կառնչվեին մեր ընդհանուր պատմությանն ու մշակույթին, որը հազարավոր հայտնի անուններ է միավորում, չնայած ասել, որ սկզբունքորեն ոչինչ չի արվում, բացարձակ սխալ է: Հիշենք, օրինակ, Լազարևների փառավոր ցեղը, որոնց մասին հրաշալի ֆիլմ են նկարահանել...

- Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ հանդիսատեսը ռուսական լրատվամիջոցներում տեսնում է պաշտոնական Կրեմլի դիրքորոշումների արտացոլումը, իսկ որոշ ռուսական ԶԼՄ-ներում, համաձայնվեք, տեղեկատվական կլիման միշտ չէ, որ չափավոր է լինում:

- ...Դուք, երևի, ուզում եք հարցնել դաշնային ալիքների այս մեծամասամբ շատ քիչ բովանդակալից թոք-շոուների մասին՝ լի գոռոցներով ու փոխադարձ մեղադրանքներով: Ես դրանք, հազվագյուտ բացառությամբ, չեմ դիտում, և Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս:

- Դրանց մասին ևս: Ես նույնպես չեմ դիտում, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական հոսքը կա, և հանդիսատեսն այս ամենը յուրովի է ընկալում: Հանդիսատեսին դժվար է համոզել, որ փոխի իր ընկալումը: Հարցն այլ է. արդյոք նման մոտեցումը ժամանակի ընթացքում չի կարող բեղմնավոր հող դառնալ հայ հասարակությունում ռուսատյաց տրամադրությունների համար:

- Որքան հիշում եմ, որոշ ժամանակ առաջ Հայաստանի Ազգային ժողովում բարձրացվել էր ռուսական ալիքների հեռարձակումը սահմանափակելու հարցը, սակայն կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ նման քայլերը նպատակահարմար չեն: Ընդհանրապես, իմ սուբյեկտիվ կարծիքով, ռուսական հեռուստատեսությունում թողարկվող որոշ օրինակները Ռուսաստանում ավելի մեծ մերժում են առաջացնում, քան Հայաստանում, թեկուզև ներքուստ: Սակայն մենք ապրում ենք տեղեկատվական հասարակությունում, կարող ենք այն անվանել կեղծ տեղեկատվական՝ շոուի և հասարակական գիտակցության մանիպուլացիայի տարրերով, և սա է իրականությունը, որից չես փախչի, եթե, իհարկե, չապրես խուլ անտառում՝ առանց գաջետների ու շրջապատող աշխարհից կտրված: Այնպես որ հանդիսատեսին կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ վերստուգել տեղեկատվությունը, չհավատալ այն ամենին, ինչ լսում եք հեռուստացույցից կամ Ինտերնետից, ընդհանուր առմամբ՝ պահպանել տեղեկատվական հիգիենայի տարրական կանոնները: Եվ, իհարկե, հաղթահարել առկա կարծրատիպերը, այդ թվում՝ որոնք առաջացել են Հայաստանի և Ռուսաստանի նոր, իրարից «անկախ» գոյության տասնամյակների ընթացքում, չնայած, ըստ իս, պարզ է, որ լիարժեք անկախություն և ինքնիշխանություն այսօր աշխարհի ոչ մի երկիր էլ չունի: «Խորհրդային» սերունդները գնում են, և լավ կլիներ, որ նրանց փոխարինողները միմյանց մասին պատկերացումներ ձևավորեին անմիջական շփման ընթացքում, ոչ թե երրորդ, հաճախ՝ ներգրավված «միջնորդների» միջոցով: Սա առավել կարևոր է Ռուսաստանի ու Հայաստանի համար, որոնք միավորված են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներով և ակտիվորեն զարգացնում են տնտեսական և հումանիտար կապերը: Այստեղ է և՛ աշխատանքային միգրացիա, և՛ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը, և մեր վաղեմի պատմամշակութային կապերը, և՛ շատ ավելին...

- Հայաստանում Ռուսաստանի դեսպանը տարվա ընթացքում արդեն երկրորդ ասուլիսն է հրավիրում: Դուք նույնպես նկատել եք, որ «...այս միջոցառումն ինքնին մեծ անակնկալ էր մամուլի համար, քանի որ Երևանում արդեն մոռացել են, երբ էր Ռուսաստանի դեսպանը վերջին անգամ շփվել լրագրողների հետ այս ձևաչափով», - գրել եք Դուք: Ի՞նչ եք կարծում, հաղորդակցության այս ձևաչափին ինչո՞ւ նախկինում անհրաժեշտ ուշադրություն չէին դարձնում:

- Հայաստանում տարբեր ռուս դեսպաններ են աշխատել, և կարծում եմ, անձնական գործոնը պետք չէ թերագնահատել: Ցավոք, երբեմն տպավորություն կար, թե հետխորհրդային տարածության հայտարարագրվող կարևորությունը ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար կադրային քաղաքականությունում իր ադեկվատ արտացոլանքը չէր գտնում, և «մերձավոր արտերկրի» երկրներ հաճախ ուղարկում էին այնպիսի մարդկանց, որոնք բավականաչափ պատրաստված չէին այս պատասխանատու առաքելության իրականացման համար, հաճախ՝ նախաթոշակային տարիքի: Պետք է արձանագրեմ, որ իրավիճակը փոխվում է, և հուսով եմ, կշարունակի փոխվել:

- Օրերս պարոն Կոպիրկինը հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և սա դժգոհության հերթական ալիք բարձրացրեց հայ հասարակության մեջ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ ռուսական կողմը չի կարող շրջանցել Քոչարյանի պատմությունը կամ սպասել դատական գործի վերջնական արդյունքի, որպեսզի խուսափի իրավիճակը անհարկի լարելուց:

- Սեփական տեսակետս հայտնեմ. հնարավոր է, Դուք չհամաձայնվեք, բայց, այնուամենայնիվ, մինչ օրս չեմ հասկանում, ինչո՞ւ են Հայաստանի երկրորդ նախագահին համառորեն կրկին ներքաշում քաղաքականություն...

- Բայց Քոչարյանին Հայաստանում գրեթե ոչ ոք չի դիտարկում որպես քաղաքական գործչի: Նրան ընկալում են որպես կոնկրետ դատավարության մեղադրյալ: Ի՞նչ է, Ռուսաստանում նրան որպես քաղաքական գործի՞չ են ընկալում:

- Ես չէի ցանկանա անդրադառնալ 2008 թվականի մարտի մեկի գործի տարբեր մանրամասներին: Ռուսաստանում կարող են լինել Հայաստանի ներքաղաքական զարգացման հեռանկարների և առանձին անհատների դերի տարբեր գնահատականներ: Իսկ Ձեր հիշատակած հանդիպման հնարավոր բովանդակության վերաբերյալ հարցին կարող են պատասխանել միայն վերջինի անմիջական մասնակիցները: Ես չէի չափազանցնի հանդիպման կարևորությունը, բայց նաև կցանկանայի նշել, որ որևէ երկրի դեսպան կացության երկրում իրավունք ունի հանդիպելու ում հետ ցանկանա՝ պահպանելով օրենսդրության նորմերը, դիվանագիտական արարողակարգը և այլն: Համաձայնենք, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանները համապատասխան դիվանագիտական առաքելությունների կացության երկրում որևէ մեկի հետ հանդիպելու թույլտվություն հայցեն տեղի իշխանություններից...

- Հայաստանի վարչապետը պնդում է, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Ակնհայտ է, որ հակամարտության շուրջ բանակցությունների նախկին ձևաչափն իրեն սպառել է: Ի՞նչ տրամադրություններ եք նկատում Ադրբեջանում այս նոր մոտեցման կապակցությամբ և արդյո՞ք Ռուսաստանը ողջունում է վերագործարկման այս ձևաչափը:

- Անդրադառնալով հարցի առաջին մասին՝ այդ մասին կարող եմ դատել, մասնավորապես, պաշտոնական Բաքվի կանոնավոր հայտարարություններից: Սկսած ամենաբարձր մակարդակից, Ադրբեջանում բազմիցս ընդգծել են իրենց խիստ բացասական վերաբերմունքը Արցախի Հանրապետությանը բանակցային սեղան վերադարձնելուն առնչվող որևէ տարբերակի նկատմամբ: Այստեղ ձևավորված ստատուս-քվոն կոտրելը շատ բարդ է լինելու: Իսկ Ռուսաստանը, չլինելով բացառիկ խաղացող Անդրկովկասում, նրանից կախված ամենն անում է՝ ռազմական գործողությունների հերթական էսկալացիան կանխելու համար: Մոսկվան կպաշտպանի հակամարտության կողմերի միջև բոլոր պայմանավորվածությունները, սակայն նրանց դիրքորոշումները մնում են տրամագծորեն հակառակը, և սրանով է պայմանավորված բանակցային փակուղին, որից ելքերն առայժմ չեն երևում: Վերջերս Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների հերթական ռաունդը որևէ սենսացիաներ չբերեց...

- Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ հայկական կողմը «չի պատասխանի Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումներին պատրաստ լինելու վերաբերյալ հարցին, քանի դեռ այս նույն հարցին չի պատասխանել Ադրբեջանը»: Բաքուն պատրաստվո՞ւմ է պատասխանել այս հարցին, նա պատրա՞ստ է փոխզիջումների, ի՞նչ եք կարծում:

- Պարբերաբար, սակայն, ավելի ու ավելի քիչ Ադրբեջանում հիշատակում են Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակը» տրամադրելու հնարավորության մասին՝ բացառապես «տարածքային ամբողջականության» շրջանակներում՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում: Այս առնչությամբ հետազոտողները նշում են «Ադրբեջանի ներկայիս Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ շնորհելու հնարավորությանը անհամապատասխանության» ակնհայտ փաստը: Ինչպես պաշտոնատար անձանց հռետորաբանությունը, այնպես էլ գործնական գործողությունները, ներառյալ պարբերական զորավարժությունները, որոնց ինտենսիվությունը կտրուկ աճել է, ըստ իս, որևէ երկիմաստ մեկնաբանությունների տեղ չեն թողնում: Բացի այդ, Իրանի դեմ Թրամփի վարչակազմի արմատական թևի հնարավոր թշնամական գործողությունները կարող են այս կամ այն ձևով հրահրել 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: Ես, իհարկե, չեմ կարծում, որ այն ժամանակ տեղի են ունեցել ինչ-որ աննշան «հետախուզական գործողություններ»: Անշուշտ, խոսքը լուրջ ռազմական օպերացիայի մասին էր, որը հստակ օպերատիվ մարտավարական և ռազմավարական նպատակներ էր հետապնդում: Քառօրյա պատերազմը, որը լուրջ կորուստների բերեց, ոչ միայն դարձել էր Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների գործոններից մեկը, այլև ի ցույց բերեց պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, որոնք շտկելու համար զգալի ջանքեր են գործադրվում, ներառյալ ռազմական բյուջեի ավելացումը 2019 թվականին ավելի քան 500, իսկ 2020 թվականին՝ շուրջ 600 միլիոնով՝ դոլարային համարժեքով: Հատկանշական է նաև այն, որ Մոսկվայի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության անպետք և անարդյունավետ լինելու մասին Երևանին համոզելու ամերիկացի գործընկերների փորձերը արդյունք չեն բերում: Ավելին, համագործակցության այս ուղղությունը, որը խիստ կարևոր է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, վերջին ամիսներին նոր խթան է ստացել, ներառյալ Երևանի կողմից ժամանակակից ռուսական սպառազինության համակարգերի ձեռքբերումը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
16674 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա