Ջրային կոմիտեին 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ կհատկացվի

Այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր գումար հատկացնել ՀՀ Ջրային պետական կոմիտեին։

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, համակարգ, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են հսկայական պարտքեր»,- նշեց նախարարը:

Պապիկյանն ասաց, որ վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել․ «Ջրօգտագործողների ընկերության՝ դեռեւս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկին վարկի տեսքով»,- նշեց Պապիկյանը։

Նախարար խոսքով տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ի պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։

Պապիկյանի խոսքով կառավարությունը, գոնե վերջին տարիների համար, նախադեպը չունեցող քայլ է կատարում։

«Առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին ու սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի այլեւս զրոյական պարտքով, սա պահանջում է հետեւողական աշխատանք»,- նշեց նա։

Պապիկյանը կոչ է անում քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետեւողական լինել, որ գումարները հասնեն իրենց նպատակին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր. «Ու ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»,- ասաց Ավինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։

Այսպիսով՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Ջրային կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ:

Տպել
16391 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության