Ինչքան շատ եմ շփվում սփյուռքի հետ, այնքան զարմանում եմ՝ ինչպիսի հզոր դեմքեր ունենք. Փաշինյանը՝ բժիշկների համագումարում

Երեւանում այսօր անցկացվող Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ողջունելով թե՛ համագումարի անցկացումը եւ թե՛ համահայակական մասնագիտական այսպիսի ցանցի գոյությունն ընդհանրապես: 

«Կարծում եմ նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ՝ մեր ժողովրդին, մեր երկրին, թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ ցավոք սրտի երկար ժամանակ ուղեկցում է մեզ, որովհետեւ երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով եւ նրանց ձեռքբերումներով, դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնհատականը շարունակաբար բարձրացնելու գործում:

Ես ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը միջազգային համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Այդ աջակցությունը ակնհայտ է եղել եւ անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այդ աջակցությունը անգնահատելի է եղել Արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, սփյուռքից տասնյակ եւ հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել Հանուն Արցախի ազատության, Հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին: Այդ աջակցությունը նկատելի եւ անգնահատելի է եղել նաեւ զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք:

Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանի Հանարպետությունում, Արցախի Հանրապետությունում, բայց ես հիմա ուզում եմ արձանագրել, որ մասնագիտական, բժշկական համագումարի եւ ընդհանրապես միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը թերեւս պիտի փորձենք դարձնել ավելի համակարգված: Այդ աշխատանքը պիտի կարողանանք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի, մեկ ամբողջական համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան, ի վերջո, վերածել սիներգիայի:

ԻՆչքան ես ավելի շատ եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքի հետ, այնքան ավելի ու ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք: Տվյալ դեպքում ես ուզում եմ նշել առողջապահության ոլորտի դեմքերին աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, որպես քննադատ, որպես մասնագետ, որպես փորձարկող, որպես կիրառող: Եվ այս ներուժը իսկապես շատ մեծ աջակցություն եւ պոտենցիալ է մեր երկրի համար, մեր երկրի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար՝ Հայաստանը տեխնոլոգիական, այդ թվում՝ առողջապահական տեխնոլոգական կենտրոն դարձնելու ճանապարհին:

Ու մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը հույս է դնում, որ այս տեսլականը ի վերջո կհամախմբի մեզ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության որպես զարացած, կայացած երկրներ տեսնելու գործունեության ճանապարհին եւ այս գործում ձեր դերը դժվար է գերագնահատել: 

Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ այս համակարգը պիտի գործի մասնագիտական բոլոր ոլորտներում: Այո, մենք պետք է ունենանք բժիշկների հայ հանրություն, հայ համքարություն, կազմակերպված ցանց, մենք պետք է ունենանք ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, դիվանագետների, գիտնականների ցանց եւ այդպես շարունակ: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պիտի դառնա Հայաստանը: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության հիմնական հարթակներից մեկը պիտի դառնա Հայաստանը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը, այս ծրագիրը էֆեկտիվ կյանքի կոչելու համար: Եվ Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաեւ հենց այսպիսի խնդիրների լուծմանը:

Շատ ողջունում եմ այսօրվա համագումարի կարգախոսը՝ «Միաձուլում հանուն առողջապահության», բայց այս միաձուլման գործընթացը պետք է վերաբերի նաեւ մյուս բոլոր ոլորտներին՝ միաձուլում հանուն անվտանգության, միաձուլում հանուն առաջընթացի, եւ միաձուլում՝ հանուն վերջնական եւ անշրջելի հաղթանակի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
10792 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է