Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է հայ խաղաղապահներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Բրունո Պիշիոտտան ներկայացրել է իրենց ծառայության նրբությունները, դժվարությունները։ Խոսելով հայ խաղաղապահների մասին, Բրունո Պիշիոտտան գոհունակություն է հայտնել և բարձր գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը։ Իտալացի հրամանատարը շեշտել է, որ հայ խաղաղապահները հրամանները կատարում են ժամանակին և բարձր պատասխանատվությամբ։ Հայկական զորախմբի հրամանատար կապիտան Արտյոմ  Զախարբեկյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին։ Շնորհակալություն հայտնելով խաղաղապահներին ծառայության համար դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ առաքելության կազմում կա 41 երկիր և Հայաստանի ձայնը շատ բարձր է գնահատվում առաջին հերթին հայ խաղաղապահների ծառայության շնորհիվ։‹‹Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը։ Ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է, հատկապես, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված պետություն է, և նպաստելով աշխարհի տարբեր կետերում խաղաղապահ առաքելության իրականացմանը, մենք վերստին փաստում ենք, թե որքան ենք կարևորում խաղաղությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր առաքելության համար։ Դուք մեր հպարտությունն եք և լինելով Հայաստանի սահմաններից դուրս դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը››,- ասել է Աննա Հակոբյանը։

Տպել
544 դիտում

ՍԱՏՄ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները. պետության շահերին էական վնաս է պատճառվել

«Հայկական ժամանակ»-ը խմբագիր է փնտրում

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

Ն. Փաշինյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականը

Ռեստորանում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 29-ամյա երիտասարդը խոստովանել է

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխանը

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին