Երեւանում մեկնարկեց 5-րդ բժշկական միջազգային համաժողովը. ցանկացողները կարող են հետեւել նիստերին՝ հանգիստ նստելով տեղը

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր երեկոյան մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը: Միջոցառմանը ներկա են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ու Արցախի առողջապահությա նախարարները:

Համաժողովի կարգախոսն է «Հայաստան-Սփյուռք-Արցախ. միաձուլում ի փառս առողջության»:

«Մեր համագումարը հայկական ծագումնաբանությամբ գենետիկ իդենտիֆիկացիայով հայու գենով բժիշկների գիտական, ուսումնական, կիրառական եւ փորձագիտական գործունեության թերեւս ամենաբարձր հարթակներից է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ հայրենիքում եւ չորս տարին մեկ անգամ սփյուռքում: Ըստ իս՝ համագումարն ունի երեք հիմնական նպատակ: Առաջին՝ գիտական եւ տեխնոլոգիական համաշխարհային վերջին նվաճումներին եւ ձեռբերումներին ծանոթանալը եւ իրազեկ լինելը: Երկրորդ՝ դրանց ներդրման աշխատանքների քննարկումը Հայաստանի Հանարապետությունում: Եվ երրորդ տարբերակը՝ տարբեր երկրների մասնագետների միջեւ ինչպես միջմնասնագիտական, այնպես էլ միջանձնային կապերի եւ համագործակցության հաստատումը»,- ասաց համաժողովի նախագահա, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը:

Հավելելով՝ նաեւ նշեց. «Մենք բոլորս ականետս եւ մասնակից ենք եղել այս հիրավի ճակատագրական շրջադարձային փոփոխություններին, որոնք տեղի ունեցան հայրանեիքում վերջին մեկուկես տարվա ընթացքում: Եղել են հեղափոխական փոփոխություններ: Հեղափոխություն է եղել, որ կոտրեց առաջընթացին խոչընդոտող բոլոր անջրպետները, խորտակեց զարգացման կաղապարներն ու կապանքները, եւ այսօր մեզ համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն համատեղ, բազուկը բազկին իրագործելու մեր կյանքի երազանքը, կառուցելու ազատ, արդար եւ դինամիկ զարգացող, աշխարհի ամենաառաջադեմ երկրներին մրցունակ Հայաստան, եւ դա պետք է անենք մենք՝ բժիշկներս»:

Համագումարի պլենար զեկուցումները օնլայն հեռարձակվելու են, ապա տեղադրվելու են համագումարի կայքում: Պլենար եւ սեկցիոն նիստերի մուտքն անվճար է: Համաժողովի աշխատանքներին հետեւելու հնարավորություն կունենան նաեւ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողացել գրանցվել: 

«Մենք կիրառում ենք ազատ ունկնդրի գաղափարը: ...Ցանկացողը կարող է գալ եւ ունկնդրել՝ հանգիստ նստելով իր տեղը լսարանում: Մենք երբեք չենք կարող գիտելիք ձեռք բերել ցանկացող մարդու առջեւ դուռ փակել»,- ընդգծեց Արմեն Չարչյանը: 

Տպել
5116 դիտում

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 104 դեպք

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է