ՀՖՖ-ն չի աջակցելու այլ երկրների ակումբների հետ համակցված լիգայի ստեղծման գաղափարին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի աջակցելու այլ երկրների ակումբների հետ համակցված լիգայի ստեղծման գաղափարին: Սա ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշումն է, որը ներկայացրեցին, ի պատասխան, «Հայկական ժամանակ»-ի հարցմանը: Մեկնաբանությունում նշված է, որ ՀՖՖ-ն պատասխանատու է ՀՀ-ում ֆուտբոլի զարգամցան ու ազգային առաջնության կազմակերպման համար:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տվյալ հարցով որեւէ անհատի կամ կազմակերպության կողմից քննարկման պաշտոնական առաջարկ չի ստացել։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության տարածքում ֆուտբոլի զարգացման եւ Հայաստանի ազգային առաջնության կազմակերպման համար։ Հավատարիմ մնալով ազգային առաջնության կարեւորության գաղափարին եւ ՈՒԵՖԱ-ի դիրքորոշմանը, որը նույնպես մեծ նշանակություն է տալիս ազգային առաջնությունների կազմակերպմանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ողջունում այլ երկրի ակումբների մասնակցությամբ միասնական առաջնության անցկացման գաղափարը։

Ուստի, ՀՖՖ-ն չի աջակցելու համակցված լիգայի ստեղծման գաղափարին։ Մենք որեւէ առնչություն չունենք տվյալ հարցի շուրջ արտահայտած կարծիքների հետ, եւ այլեւս չենք պատրաստվում անդրադառնալ այս թեմային»,- նշված է ՀՖՖ պատասխանում։

Վերջին շրջանում ռուսական մամուլը պտտում է ԱՊՀ երկրների ակումբների մասնակցությամբ միասնական առաջնություն կազմակերպելու գաղափարը: Ամեն ինչ սկսվել է ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գինտերի հայտարարությունից: Ըստ նրա՝ միասնական առաջնությանը կարող են մասնակցել, օրինակ, «Արարատ-Արմենիան» Հայաստանից, «Կայրաթն» ու «Աստանան» Ղազախստանից:

Գինտերի հայտարարությունից հետո ռուսական ԶԼՄ-ները փորձում են մեկնաբանություններ ստանալ տարբեր կողմերից: Օրինակ, նրանք կապ են հաստատել «Փյունիկի» սեփականատեր, ռուսաստանահայ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ, որը դրական է գնահատել գաղափարը:

Տպել
1072 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ