Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մասին նախագիծը միջազգային փորձաքննության ուղարկելն առողջ գործընթաց է

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայումս միջազգային փորձաքննության փուլում է։

Այս նախագիծը ենթադրում է, որ եթե պետական կամ ՏԻՄ մարմիններում պաշտոն զբաղեցրած անձը չի կարողանում ապացուցել, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել իրեն պատկանող ահռելի քանակությամբ գույքը կամ որոշակի շեմից բարձր ֆինանսական միջոցները, ապա պետությունը դա բռնագանձելու է՝ առանց մեղադրական եզրակացության։ Այս ինստիտուտն, ըստ էության, պայքար է կոռուպցիոն հանցագործությունների դեմ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի շուրջ խորհրդակցության ժամանակ ընդգծել էր, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախեւառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: ՀՀ-ն այս կոնվենցիան վավերացրել է առանց որեւէ վերապահման՝ 2007 թվականին:

Վարչապետը հատկապես նշել էր՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ:

Ներկա իշխանության ընդդիմախոսները եւ, մասնավորապես, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը խնդիր են տեսնում, որ կառավարությունը նախագիծն ուղարկել է նախ միջազգային կառույցների փորձաքննությանը, ապա նոր ներկայացնելու է հայ հանրության ու խորհրդարանի դատին։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ հարցի վերաբերյալ կա թյուրըմբռնում։

«Վարչապետը որոշ ժամանակ առաջ ԱԺ ամբիոնից ասաց, որ տպավորություն է, թե իշխանությունը որեւէ խնդրի լուծման մասին չպիտի խոսնի, եթե ասելու հաջորդ պահին չի կարող ասել արդյունքը եւ թե ինչ նկատի ունի։ Այսինքն՝ պետք է ընդհանրապես հույժ գաղտնի՞ լինի, որ ներկայացնելու ժամանակ չքննադատվի՞, սա, ըստ իս, առողջ մոտեցում չէ։ Շատերն ասում են՝ թավշյա հեղափոխությունից անցել է արդեն մեկ տարի, այս դեպքում ես կասեի՝ անցել է ընդամե՛նը մեկ տարի, եւ արդեն ունենք նախագիծ, որը պատրաստ է միջագային եզրակացության համար, սա արդեն իսկ բավականին արագ աշխատանք է։ Կարծում եմ՝ կոնսպիրացիայի (գաղտնապահության) խնդիր չկա, ընթանում է առողջ գործընթաց»,-ասաց Գրիոգրյանը՝ ընդգծելով, որ միանշանակ կարեւոր է, որ նախագծի ընդունմանը նախորդի հանրային քննարկում․

«Այս պահին աշխատանքային առողջ ընթացք է, եւ վստահ եմ՝ տիկին Հովահաննիսյանն էլ դա հասկանում է, ինձ համար տարակուսելի է՝ ինչու է խնդիր տեսնում, որ մինչ ԱԺ-ին ներակայցնելը նախ միջազգային փորձաքննության է ներկայացվել։ Կառավարությունն ԱԺ-ին պետք է ավարտուն պրոդուկտ ներկայացնի, որոշ գերատեսչությունների կարծիք հաշվի առնելու անհրաժեշտություն է տեսնում, ինչը շատ լավ է»։

Թեպետ նախագիծը դեռ խորհրդարան չի եկել, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ այն 1937 թիվ տանող նախագիծ է․ «Այսինքն՝ հագուստը, որը կրում ես, պիտի ապացուցես, որ անաշխատ եկամուտ չէ, սա աբսուրդ է»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե միջազգային կառույցների նպատակը մեր երկրում արդարադատության ադեկվատ համակարգ ունենալն է, ապա նախագծի գնահատականը պետք է լինի բացասական։ Պատգամավորը նույնիսկ ասել է, թե այս նախագիծը երկիրը տանելու է «տոտալ կործանման»։

Այս կարծիքի հետ ամենեւին համամիտ չէ Սուրեն Գրիգորյանը։ Չանձնավորելով հենց Զոհրաբյանին՝ Գրիգորյանն ասաց, որ տարակուսելի է նման մեկնաբանությունը եւ այն հանգամանքը, որ կարելի է նախագծի վերաբերյալ արտահայտել կարդինալ կարծիք, երբ այն դեռ դրված էլ չէ օրենսդիրների սեղանին․

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների փորձագիտական եզրակացությանը՝ Գրիգորյանը նկատեց, որ խոսքն անաչառ մասնագիտական գնահատականի մասին է․

«Ես չեմ կարծում, որ ԵԽ մեր գործընկերներն իրենց դիրքորոշումը եւ մասնագիտական եզրակացությունը պայմանավորելու են նրանով, թե իրենք մեր պետությանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով լավ են վերաբերում, թե վատ։ Ինձ թվում է՝ չափից շատ քաղաքականցված երանգ է տրվում, կարծում եմ, որ փորձագիտական եզրակացությունը լինելու է մասնագիտական կարծիք, այլ ոչ թե զուտ սուբյետկիվ»,-ասաց Գրիգորյանը։

Թե ում է վերաբերելու նախագիծը՝ պատգամավորն ասաց, որ, ըստ նախնական տեղեկատվության եւ պատկերացումների՝ այն վերաբերելու է այն անձանց, ում ունեցած գույքի եւ ֆինանսական միջոցների չափը կասկածի տեղիք է տալիս․

«Իրականում նախագծի վերաբերյալ այնքան թյուրըմբռնումներ կան։ Հաճախ նախագիծն անվանում են առանց դատարանի որոշման գույքի բռնագանձում։ Այստեղ կարեւոր սխալ կա․ խոսքը ոչ թե առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման մասին է, այլ առանց դատավճռի։ Տարբերությունն այն է, որ դատական ակտերի շատ տեսակներ կան, որոնցից դատավճիռն այն նույն դատական ակտն է, որը կայացվում է քրեական գործի ավարտին, այսինքն, երբ անձը կամ մեղավոր կամ անմեղ է ճանաչվում։ Հիմա այս նախագծի իմաստն այն է, որ անձը չպետք է մեղավոր ճանաչվի այս կամ այն հանցագործության համար, որպեսզի այդ քաղիրավական գործընթացը հնարավորություն լինի սկսելու, բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, թե որեւէ մեկն իր սեփականությունից զրկվելու է՝ առանց դատարանի որոշման»։

Թեեւ օրենսդիրներն ամբողջովին ծանոթ չեն նախագծին, սակայն Արդարադատության նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լինելու է գումարային որոշակի շեմ՝ 50 մլն դրամ, որից պակասի դեպքում հարցը այս վարույթի շրջանակներում չի դիտարկվում․

«Եթե չեմ սխալվում՝ պետության կողմից հանդես եկող իրավասու մարմինը դատախազությունն է լինելու, եւ գումարային որոշակի շեմ է լինելու։ Պետք է լինեն կամ հարուցված գործեր, կամ օպերատիվ տեղեկատվություն, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ մենք դեռ հստակ պաշտոնական նախագիծը չունենք։ Խոսքը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների մասին, կաշառք, թրաֆիքինգ եւ այլն»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է հասկանալ նաեւ, թե ինչու է նախագիծը միջազգային կառույցներին ուղարկելու գործընթաց տեղի ունենում․

«Ինչու ենք այս գործընթացն անում։ Քիչ են օրենքները, որոնց նախագիծը մենք ուզում ենք անգամ միջազգային փորձաքննության շրջանառության մեջ դնել։ Այս գործընթացն ուղղված է նրան, որ որոշ շահարկումները եւ բոլոր արդարացի մտահոգությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մարդու սեփականության իրավունքին, բացառվեն, այսինքն այս փորձաքննությունների փուլում միջազգային կառույցները մատնանշելու են պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են լինել։ Եւ բացի այս՝ իրենք էլ իրենց հերթին տեղյակ կլինեն գործընթացից, որ եթե արձագանքի հարց լինի, հասկանան՝ ինչի մասին է խոսքը եւ գործընթացը թափանցիկ լինի։ Ուստի, պետությունն իր բոլոր գործողություններն այնպես է անում, որ կասկածները փարատվեն, եւ խնդրահարույց դրույթները քննարկվեն»։

Պատգամավորը կարծում է, որ ոչ մի օրենք ինքնին չի լինում լավը կամ վատը, որովհետեւ այն, ըստ էության, միջոց է․

«Օրենքը քար է, կամ մուրճ է, դրա լավ կամ վատ կիրառությունն է լինում, շատ լավ կլինի, որ օրենքը լինի ավարտուն, խնդրահարույց կետեր չպարունակի, բայց միշտ կա հավանականություն, որ կարող է բոլոր նախագծերի դեպքում վատ կիրառության դեպք լինել, ոչ թե չարակամորեն, այլ քանի որ մարդը սխալական է։ Պետք է որոշ ժամանակ օրենքը կիրառվի, որոշ խնդիրներ կիրառության ժամանակ են ի հայտ գալիս։ Չեմ կարող պնդել, որ բոլոր կիրառությունները լավը կամ վատը կլինեն, բայց, վստահաբար, կա քաղաքական դիրքորոշում՝ բոլոր խնդրահարույց հարցերին պատշաճ կերպով արձագանքել»։

Ի՞նչ փիլիսոփայություն է դրված նախագծի հիմքում, կոռուպցիայի դեմ պայքա՞ր․ մեր հարցին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ասաց․

«Երբ անձը գնում է կոռուպցիոն բնույթի հանցագործության, ինքը որոշակի նյութական արժեք է ձեւավորում դրա արդյունքում, նախկինում, նույնիսկ իմանալով, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, գնում էր այդ ճանապարհով։ Նախագծի փիլիսոփայությունն, ըստ իս, այն է, որ անձը հասկանա, որ եթե անձը ստանա նյութական որեւէ միջոց եւ չկարողանա պարզաբանել՝ որտեղից, դա բռնագանձվելու է, այս նախագիծը պետք է իրեն զսպի հանցանք կատարելուց։ Եթե ինձ մի օր հարցնեն՝ այսինչ բանը որտեղից, ես կարող եմ պնդել, որ ներգրավված չեմ եղել որեւէ կոռուպցիոն սխեմայի մեջ։ Մարդը, որն իրոք ազնիվ աշխատել է, որպես կանոն դժվարություն չի ունենում ասել՝ որտեղից իր ունեցածը, բայց եթե ապօրինի ճանապարհով է ձեռք բերած լինում ինչ-որ բան, այդ դեպքում շատ դժվար է լինում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առավել եւս պետական պաշտոնյաների աշխատանքը պատկերացում տալիս է՝ ամսվա կամ տարվա կտրվածքով ինքը որքան գումար կարող է վաստակել, եւ եթե դրանից մի քանի անգամ ավել գույք է հայտանբերվում, արդեն իսկ դժվար է բացատրել՝ որտեղից․

«Ասածս այն է, որ այն մարդիկ, որոնք ազնիվ քրտինքով են աշխատում, վախենալու բան չունեն, որովհետեւ եթե կասկածի հիմքեր էլ լինեն, ինքը շատ հեշտ պիտի կարողանա բացատրել՝ որտեղից իր նյութական արժեքը։ Իսկ եթե հասարակ քաղաքացին կարողացել է շատ աշխատել, հարուստ լինելը վատ չէ, եթե կարողացել է աշխատել, դա պախարակելու չէ, այլ օրինակելի է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տպել
11324 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա